Իշխանության ապակենտրոնացումը պետք է իրականացվի աստիճանական քայլերով. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Իշխանության ապակենտրոնացումը պետք է իրականացվի աստիճանական քայլերով. վարչապետ

19:14 12.02.2019

Սուպերվարչապետության համակարգը իր մեջ ներառում է նաև այն խնդիրը, որ Ազգային ժողովի նախագահը դրա անդամ չէ, և այդ խնդրի լուծման համար շուտով կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն։ Հայաստանի կառավարման սուպերվարչապետական համակարգի մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին պատասխանելիս խորհրդարանի ամբիոնից այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ իհարկե, գիտեք, մենք իրականացրել ենք ժողովրդական և ժողովրդավարական հեղափոխություն, և որևէ կասկած, կարծում եմ, չպետք է լինի, որ ժողովրդավարությունը մեր արժեքն է, և մենք այդ արժեքից չենք նահանջելու»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում իշխանության գերկենտրոնացվածությանը, ապա դա, ըստ Փաշինյանի, պետք է ապակենտրոնացնել, բայց այդ քայլերը պետք է լինեն այնպիսին, որ չխաթարեն պետության կառավարելիությունը։ Բայց այդ քայլերն էլ, ըստ կառավարության ղեկավարի, պետք է անել մտածված, աստիճանական քայլերով՝ պետության կառավարելիությունը չվնասելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

15:12 22.11.2024

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...

Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ Ֆիցո

15:05 22.11.2024

Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ Ֆիցո

Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակականությունը ձեռնտու է Վլադիմիր Զելենսկուն՝ Կիևին արևմտյան օգնության շարունակական հոսքի պատճառով։ Այս մասին Սերբիայի ռադիոյի եւ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: «Ավելի ու ավելի շատ նոր ապացույցներ են գալիս հաստատելու, որ Արևմուտքը, ի վերջո, ցանկանում է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Պատերազմը ձեռնտու է Զելենսկուն, քանի որ Ուկրաինան անընդհատ օգնություն […] ...

SHANTNEWS

15:00 22.11.2024

SHANTNEWS

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

14:54 22.11.2024

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

14:47 22.11.2024

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, […] ...

Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը

14:40 22.11.2024

Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արձագանքել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մարտական ​​փորձարկմանը։ «Վերջին էսկալացիայից ելնելով՝ մենք բոլորս տեսնում ենք, թե որքան վտանգավոր է այս պատերազմը։ Սարսափելի էսկալացիա», – ասել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համագումարում։ »,- ասել է Շոլցը՝ մեկնաբանելով ռուսական հրթիռի կիրառումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում փորձարկել է […] ...

BACK_TO_TOP