19:55 12.02.2019
SHANTNEWS․am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սկսել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների փաստաբանների բողոքի քննությունը, որը վերաբերում է կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայից ՀՀ ՔԿՀ տեղափոխելուն: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը լրագրողների հետ զրույցում խոսել է այն նմանությունների և տարբերությունների մասին, որ կան Ջուլիետա Ղուկասյանի և Ավետիսյանների սպանության գործերի միջև: Ըստ փաստաբանի՝ Ռազգիլդեևին, ի տարբերություն Պերմյակովի, ռուս իրավապահները չեն հայտնաբերել ու ձերբակալել: Համենայնդեպս, այս մասին պաշտոնական տեղեկություն չկա:
«Տվյալ գործի հետ կապված շարունակվում է այն, ինչ տարիներ առաջ ունեցանք մենք: Պերմյակովի և Ռազգիլդեևի գործերում փաստական հանգամանքները մի քիչ տարբեր են: Ջուլիետա Ղուկասյանի դեպքն ավելի ունիկալ է իր փաստերով, այն առումով, որ տվյալ դեպքում մեղադրյալը պետք է լինի ՀՀ ՔԿՀ-ում »,- ասել է փաստաբան Արայիկ Զալյանը:
Թե ինչ պայմաններում է պահվում մեղադրյալը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները տեսակցելու իրավասություն չունեն: Առայժմ ռազմաբազայում գտնվող Ռազգիլդեևին չի տեսակցել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ փաստաբան Արայիկ Զալյանի՝ կրկնվում է նույն սցենարը, ինչ Վալերի Պերմյակովի դեպքում էր:
«Ունենք կոնվենցիայի երկրորդ հոդվածի հետ կապված մտահոգություններ: Իսկ այդ հոդվածում ասվում է, որ պատիժը պետք է լինի իրական: Տվյալ պարագայում պատիժն իրական է, թե ոչ, մենք որևիցե տեղեկություն չունենք: Միևնույն ժամանակ, ունենք մտահոգություն , ինչը տեսանք Պերմյակովի դեպքում: Եթե հիշում եք, Պերմյակովը Վերաքննիչ դատարան չներկայացավ: Մինչև հիմա մեր մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք դա իր կամքով էր կամ իր կամքով չէր: Առկա էին իրարամերժ գրություններ: Կար գրություն, որտեղ Պերմյակովը հայտնում էր, որ ցանկանում է ներկայանալ, որին հաջորդեց ևս մեկ գրություն, համաձայն որի՝ չէր ցանկանում ներկայանալ: Արդյո՞ք դա իր կողմից էր գրվել, ով նրան տեսավ, չտեսավ, պարզ չէ»,- ասել է Արայիկ Զալյանը:
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ: Տուժողի իրավահաջորդներին միայն հայտնի է, որ նույն օրը ևս մեկ անձ է տուժել ռուս զինծառայողի գործողություններից:
21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր21:36 27.11.2024
Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրըՄիջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը: Միջոցառմանը ներկայացվելու էին ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները: Միջոցառման […] ...
21:28 27.11.2024
Կամակատարն իրենք են իրենց մարիազախարովաներով. Արամ Սարգսյանը` ՌԴ հետախուզության հայտարարության մասինԻշխանությունը կարծես հակված է խորհրդարանում ընդունել «Եվրաքվե»-ի նախաձեռնությունը և նոր թափ հաղորդել Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց իր վերջին հարցազրույցի ժամանակ: Այս ամենի ֆոնին այսօր հաղորդագրություն տարածեց նաև ՌԴ ԱԴԾ-ն՝ նշելով. «Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «ոչ […] ...
21:20 27.11.2024
Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն․ քաղաքապետԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։ Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը […] ...
21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ OptaՖրանսիական «Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով չի կարողանա դուրս գալ 1/8 եզրափակիչ, եզրակացրել է Opta վիճակագրական պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի՝ լավագույն ութնյակում հայտնվելու շանսերը զրոյական են, իսկ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը՝ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնելը, կազմում է 55%: Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: […] ...
21:04 27.11.2024
Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկելԻրանը պատրաստ է գործարկել հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգներ՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վերջին որոշման, իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին ասել է արտգործնախարար Աբաս Արաղչին։ Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։ Ըստ Արաղչիի, խոսքը վերաբերում է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ […] ...
20:56 27.11.2024
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարինՆոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։ Արփինե Սարգսյանը նշել է փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր, որոնք ընդգրկել են ինչպես նախարարության ձևավորման, այնպես էլ ենթակա ծառայությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։ ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է […] ...