11:09 12.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է The Christian Science Monitor շաբաթաթերթի շապիկին: Հոդվածի հեղինակն այն վերնագրել է այսպես. «Բանտարկյալից՝ վարչապետ»:
Հեղինակը գրում է, որ ՀՀ վարչապետն անսահման խարիզմայի տեր մարդ է: Նա ընդգծում է, որ Փաշինյանը միասնականություն ստեղծելու շնորհիվ է կարողացել հասնել ամենին:
«Պարզ ասած, հանրահավաքների ընթացքում նա կարողացել է քաղաքացիների մեծ զանգված հավաքել՝ երկիրը պաշտպանելով միակուսակցական պետություն դառնալուց»:
Հոդվածը նաև անդրադառնում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին` նշելով, որ այդ զարգացումների հետևանքով մայրաքաղաքում 10 մարդ զոհվեց: Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ակտիվ քաղաքական գործիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, հետապնդման ենթարկվեցին: Նա ստիպված եղավ 2 տարի անցկացնել բանտում:
Պարբերականն անդրադարձ է կատարում նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, երբ Նիկոլ Փաշինյանը, սկսելով քայլերթ Գյումրիից, հասավ մայրաքաղաք՝ փողոց դուրս բերելով հազարավոր մարդկանց:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում17:43 02.04.2025
Հայաստանի 2 ներկայացուցիչ Բուլղարիայում կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթինԱպրիլի 2-8-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի կունենա գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթը, որում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան Միլենա Ասրիանը և Ջուլիետա Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը: Նրանք հանդես կգան մարզիչ Աննա Աբրահամյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մրցավար Գայանե Ներսիսյանը: ...
17:36 02.04.2025
Արման Խոջոյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային կոնֆերանսինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 2-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսին, որը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։ Նախարարի տեղակալը նշել է, որ համաժողովի օրակարգային հարցերը համահունչ են Հայաստանի Հանրապետությունում վարվող ոլորտային քաղաքականությանը […] ...
17:30 02.04.2025
Վիետնամի ԱԺ խոսնակն այցելել է Հայաստանի պատմության թանգարանԱպրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան Մանի և նրա կնոջ՝ Նգուեն Թի Թան Նգայի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի թվում էին նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են […] ...
17:24 02.04.2025
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն էԱյսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […] ...
17:17 02.04.2025
ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև ՀայաստանինԵվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու […] ...
17:12 02.04.2025
Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներԱյսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական […] ...