Հայաստանն արժևորում է Իրանի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը. Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Հայաստանն արժևորում է Իրանի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը. Զոհրաբ Մնացականյան

10:25 12.02.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ ընդունելությանը.

«Ձերդ գերազանցություն,

Մեծարգո պարոն դեսպան,
Ողջունում եմ իմ բազմաթիվ գործընկերներին, կառավարության անդամներին, խորհրդարանի անդամներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին  և Իրանով զբաղվող և նրանով հետաքրքրվող, երկկողմ հարաբերություններում անմիջապես ներգրավված մեր բազմաթիվ գործընկերներին: Այս բազմամարդ ներկայությունն արտահայտում է այն վերաբերմունքը, որ Հայաստանն ունի մեր հարևանի և մեր մեծ բարեկամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ:

Ջերմորեն շնորհավորում եմ Իրանի բարեկամ ժողովրդին` Իսլամական հեղափոխության 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Գիտենք, թե ինչ մեծ կարևորություն և խորհուրդ ունի այս տոնը Իրանի բարեկամ ժողովրդի համար, և այս ընդունելությունն էլ մաս է կազմում այն մեծ տոնակատարությունների, որոնք այս օրերին կազմակերպվում են Իրանում և նրա սահմաններից դուրս։

Հայաստանն ու Իրանը տարածաշրջանի հնամենի և հարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, որոնց հազարամյակների հարևանությունը կապել է բազմաթիվ ամուր թելերով: Դա նախևառաջ հարուստ համատեղ պատմությունն է, խոր հարգանքը երկու ժողովուրդների միջև, հոգածությունը միմյանց մշակույթի նկատմամբ և այս կուռ հիմքի վրա խարսխված բարիդրացիական փոխգործակցությունը:

Թեև նորօրյա միջպետական կապերն ընդամենը մի ակնթարթ են մեր երկու ժողովուրդների  հինավուրց փոխհարաբերությունների շտեմարանում, սակայն, անկախությունը վերստին կերտած Հայաստանի համար դրանք բնորոշում են հաստատման ու կայացման մի կարևորագույն փուլ, որտեղ Իրանը հանդիսացել է մեր անփոխարինելի ուղեկիցը:

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, հատկապես այսօր,  կարող է ի ցույց դրվել, որպես տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների միջև միջմշակութային երկխոսության ու համակեցության վառ օրինակ և խորհրդանիշ՝ տարբեր տարածաշրջաններում խաղաղության ու կայունության հաստատման համար:

Հայաստանն արժևորում է Իրանի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական սերտ համագործակցությունը, մշակութային, գիտակրթական կապերը, մարդկանց միջև շփումները, փոխգործակցությունը շատ այլ ոլորտներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ արձանագրելով փոխշահավետ համագործակցության նոր ձեռքբերումներ:

Պարո՛ն դեսպան,

Ուզում եմ նաև անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնել՝ Ձեր ներդրման համար մեր երկու ժողովուրդների, մեր երկու պետությունների միջև առավելություններն ամրապնդելու գործում: Այս տեսահոլովակը, որ դիտեցինք, մի կարճ պատմություն էր այն մեծ աշխատանքի մասին, որ Դուք Ձեր կողմից և մենք ու մեր գործընկերներն այստեղ, մեր դեսպանն Իրանում ներդնում ենք, որպեսզի էլ ավելի հարստացնենք այն, ինչ որ կառուցվել է դարերով: Մենք ունենք մեր պատասխանատվությունն այդ երկկողմ հարաբերություններն առավել հարստացնելու և խորացնելու համար:

Դուք արդեն նշեցիք այն հարուստ օրակարգը, որ մեր երկու երկրներն ունեն, և ես միայն վերահաստատում եմ այդ օրակարգը, այն նպատակները, որ մեր առջև դրված են, և որոնք մենք մտադիր ենք միասին իրականացնել:

Իրանի Իսլամական Հանրապետության այս կարևոր տոնի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Իրանի ժողովրդին, Իրանի բարձր ղեկավարությանը և կառավարությանը, դեսպանության աշխատակիցներին և անձամբ Ձեզ, պարո՛ն դեսպան՝ մաղթելով հարատև խաղաղություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP