Մակրոնի որոշումն ավելացնելու է հայության «փափուկ ուժը». ֆրանսահայ վերլուծաբան   – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Մակրոնի որոշումն ավելացնելու է հայության «փափուկ ուժը». ֆրանսահայ վերլուծաբան  

15:23 11.02.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` փետրվարի 5-ի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել: Ինչպե՞ս է պետական մակարդակով նշվելու  օրը,  և որոշումն ի՞նչ անդրադարձ է ունենալու հայկական խնդիրների վրա: SHANTNEWS.am-ի այս հարցերին պատասխանելով՝ ֆրանսաբնակ վերլուծաբան, Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանն ասում է՝ «չմոռանանք, որ Ֆրանսիայի նախագահի այս որոշումը հայերին վերաբերող նրա նախընտրական խոստման մի մասն էր»:

«Նրա մյուս՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու խոստման կողքին սա, այսպես ասած, շատ ծանր որոշում չէ Մակրոնի համար, այսինքն` նա այս որոշման համար քաղաքական գին վճարելու կարիք չունի: Այս որոշումը, դրական լինելով, նաև բացասական  տարրեր ունի իր մեջ, նաև ռիսկեր պարունակող որոշում է»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիլդա Չոբոյանը: Նրա մեկնաբանմամբ` այն, որ ապրիլի 24-ն ավելացել է հանրապետության օրացույցի վրա, ամենևին էլ չի նշանակում, որ օրը նշելու են ամբողջ Ֆրանսիայի տարածքում:

«Այն շրջաններում, որտեղ հայեր չկան, հայկական ճնշում կամ հայերի կողմից դիմում չկա, ապա նահանգապետները, քաղաքապետները կամ մյուս պաշտոնյաները պարտավոր չեն հիշատակի միջոցառումներ կազմակերպել: Իսկ այն վայրերում, որտեղ նշվելու է, ապա պետական պաշտոնյաները ներկա են լինելու, ուստի արտահայտվելու են պետական դիրքորոշումներ: Նահանգապետի կամ պետական պաշտոնյայի ներկայությամբ Թուրքիայի քաղաքականությունը բացեիբաց  քննադատելը խնդրահարույց է լինելու, որովհետև նահանգապետը ներկայացնում է երկրի քաղաքականությունը, իսկ նրա ներկայությամբ հնարավոր չի լինելու քննադատություն հնչեցնել ուրիշ երկրի հասցեին: Այնպես որ, որոշումն այնքան էլ դրական չէ, նման հակասական տարրեր է պարունակում: Միևնույն ժամանակ, այս որոշումը հայ համայնքի «փափուկ ուժը»՝ soft power-ն է ավելացնելու»,- հավելեց ֆրանսաբնակ վերլուծաբանը:

Ինչ վերաբերվում է Մակրոնի մյուս՝ Ցեղասպանության ժխտումը  քրեականացնելու խոստմանը, ապա Հիլդա Չոբոյանը հայտնեց, որ Մակրոնն իր վերջին ելույթի ժամանակ այդ մասին խոսք չի ասել:

«Ես  միշտ ասել եմ, որ այս՝ քրեականացման խնդիրը շատ բարդ է: Սրան հասնելու համար հայկական համայնքը շատ մեծ անելիք ունի,  սա մի հանդիպմամբ, մի ճաշկերույթով լուծվող խնդիր չէ: Քրեականացման հարցը հին խնդիր է, այդ առումով հայ համայնքի փորձերը մի քանի անգամ պատի են հանդիպել: Պետք է իմանալ, որ ֆրանսիական հասարակության մեջ շատ մեծ ընդդիմություն կա, ոչ թե հատուկ հայկական ցեղասպանության հարցի, այլ ընդհանրապես՝ բոլոր ցեղասպանությունների առումով,  առհասարակ՝ ժխտումի քրեականացման դեմ, որովհետև  ինչ-որ տեղ դեռևս չհասկացված է մնում այն, որ այս ժխտումը կոնկրետ հայերի դեպքում պետական քաղաքականություն է և ոչ՝ խոսքի ազատության սահմանափակման հարց: Եվ այս խնդիրը դեռևս ֆրանսիական հասարակություն մեջ անհրաժեշտ ընկալումը չի գտել»,- Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում քրեականացնելու հարցը մեկնաբանեց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավորը:

Անդրադառնալով Մակրոնի  վերջին ելույթին՝  Հիլդա Չոբոյանն ասաց, թե պետք է արձանագրել, որ առաջին անգամ ֆրանսահայ համայնքի պատասխանատուների կողմից Ադրբեջանին վաճառված  զենքի և Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու մասին խոսք է հնչել, և այդ  երկու հարցերին էլ Մակրոնը շատ կտրուկ է պատասխանել:

«Այս երկու խնդիրներն առաջին անգամ են արծարծվում Ֆրանսիայի նախագահի հետ: Թեև նախորդ նախագահը՝ Ֆրանսուա Օլանդը, տարիներ շարունակ արբանյակներ և զենք վաճառեց Ադրբեջանին, բայց առաջին անգամ հիմա է, որ  հայ համայնքի ներկայացուցիչներն այս հարցերը  նախագահի առջև բացահայտ կերպով  դրեցին: Եվ նախագահն իր ելույթի առաջին վայրկյանին ասաց, որ ես ինձ ձեր տեղը չեմ կարող դնել, դուք հայեր եք, դուք հայ դատի պաշտպաններ եք և ձեր դերակատարությունն ունեք, իսկ ես էլ իմ դերակատարությունն ունեմ»,- Մակրոնի խոսքը մեկնաբանելով` մեր զրուցակիցը նշեց, որ դա նշանակում է, որ մենք դեռ շարունակելու ենք զենք վաճառել Ադրբեջանին, իսկ նույն այդ զենքերը, ըստ Չոբոյանի, կարող են գործածվել  նաև հայ զինվորներին սպանելու համար՝ Հայաստանի և Արցախի սահմանների վրա:

Խոսելով հայկական հարցերի առումով ֆրանսահայության առաջիկա անելիքների մասին՝ մեր զրուցակիցն ասաց.

«Կարծում եմ, որ հայ համայնքն անհրաժեշտ ռազմավարություն պետք է մշակի այս բոլորի համար, նույնիսկ հիշողության ռազմավարություն պետք է մշակի: Հայ համայնքը շատ լավ ձեռքբերումներ է ունեցել տարիների ընթացքում, բայց բոլորն անկապ ձևով են ընթացել: Եթե ռազմավարություն չմշակենք, լինի՝ Մինսկի խմբում Ֆրանսիայի դերակատարության, Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների հարցերում, լինի Արցախի հարցը լրջորեն արծարծելու կամ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարցի, այս հարցերը  Ֆրանսիայի հասարակության օրակարգի մաս դարձնելու ուղղությամբ, ապա այս բոլորը պատահականության հետևանքով կարող են, իհարկե, արդյունքների հասնել, բայց ոչ կանոնակարգված արդյունքների: Այսօր միայն ու միայն իսկական ու կանոնակարգված քաղաքականություն, ռազմավարություն մշակելու դեպքում կարող են մեր ունեցած արդյունքները բազմապատկվել»:

Հարցին` ապրիլի 24-ն իբրև հիշատակի օր Ֆրանսիայի օրացույցում ավելացնելն արդյո՞ք կազդի Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա, Հիլդա Չոբոյանը պատասխանեց.

«Իմ կարծիքով` Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները չեն վատթարանա, որովհետև արդեն իսկ Մակրոնը հայտարարեց, որ այդ մասին խոսել է Թուրքիայի նախագահի հետ, և նախօրոք համաձայնեցված է: Նույնն անում էր նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը. ամեն անգամ հայության մասին հայտարարություն անելուց առաջ դիվանագետները Թուրքիայի հետ համաձայնության էին գալիս: Խնդիրն այն է, որ երբ Ֆրանսիան Թուրքիայի հետ տնտեսական լայն հարաբերությունների մեջ է գտնվում, ինքն իրեն թույլ չի տա մի համայնքի համար թիրախի տակ դնել իր տնտեսական, ռազմավարական և մյուս շահերը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP