Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+19.09 oC

Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ

14:21 11.02.2019

Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն` այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ:

Երևանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետին զեկուցել են, որ «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակը կծառայի ոչ միայն այս նախաձեռնությունը կյանքի կոչելուն, այլև ապագայում քաղաքացիների հետ մշտական կապի ապահովման, տեղական նշանակության հանրային հարցումներ իրականացնելու հնարավորություն կդառնա:

«Սա հենց այն է, ինչ հարկավոր է: Առաջինը կմեկնարկի ծրագիրը, որը նախաձեռնել ենք, և ընդհանրապես, այս հարթակը կլինի ուղիղ կապ մեր բնակիչների հետ»,- նշել է Հայկ Մարությանը:

Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով,  թանկարժեք ծառատեսակներով: Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:

Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները: Առաջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը:

«Սա բնակիչների ընդհանուր գույքն է, և պետք է քաղաքապետարանը բացատրական աշխատանքներ տանի, որ աստիճանաբար այդ փականները քաղաքացիները համատիրությունների հետ համատեղ տեղադրեն»,- նշել է  քաղաքապետը:

Անդրադառնալով  Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության միջև ձևավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և ընդգծել, որ փոխգործակցության արդյունքներն աստիճանաբար տեսանելի են դառնում քաղաքում:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին կհայտարարվի համաքաղաքային շաբաթօրյակ: Հանձնարարվել է աշխատանքներ տանել գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտգործնախարարն անիմաստ է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

17:20 06.04.2025

Իրանի արտգործնախարարն անիմաստ է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ուղիղ բանակցությունները մի կողմի հետ, որը մշտապես սպառնում է ուժ կիրառել, և որը հակասական դիրքորոշումներ է հայտնում իր տարբեր պաշտոնյաների միջոցով, իմաստ չունի»,- ասել է արտգործնախարարը՝ Agence France-Presse-ին տված հայտարարության մեջ։ Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ուղերձ է […] ...

Եվրախորհրդարանը կոչ է արել սառեցնել ԵՄ երկխոսությունը Էրդողանի հետ

17:00 06.04.2025

Եվրախորհրդարանը կոչ է արել սառեցնել ԵՄ երկխոսությունը Էրդողանի հետ

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միքայել Գահլերը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ի հետ շփումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մինչև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանքից ազատվելը։ «Մինչ Իմամօղլուն կալանքի տակ է, մենք պետք է սառեցնենք ԵՄ-ի և անդամ երկրների շփումները քաղաքական մակարդակով: Դա զգալիորեն կուժեղացնի Էրդողանի վրա ճնշումը»,-ասել է Գալերը գերմանական Bild թերթին: Միևնույն ժամանակ, […] ...

Ճապոնիայում ուղղաթիռի հետ կապը կորցնելուց հետո երեք մարդ է հայտնաբերվել

16:45 06.04.2025

Ճապոնիայում ուղղաթիռի հետ կապը կորցնելուց հետո երեք մարդ է հայտնաբերվել

Ճապոնիայում շտապ բժշկական օգնության ուղղաթիռի հետ կապը կորցնելուց հետո հայտնաբերվել է երեք մարդ, ևս երեքի որոնումները շարունակվում են, հաղորդում է NHK հեռուստատեսությունը։ Կիրակի օրը ուղղաթիռը օդ է բարձրացել Նագասակի պրեֆեկտուրայի համանուն կղզու Ցուշիմա օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր Ֆուկուոկայի հիվանդանոցում ժամը 14.15-ին (Մոսկվայի ժամանակով 8.15-ին): Ճապոնիայի տրանսպորտի նախարարությանը հղումով՝ հեռուստաալիքը նշել է, որ շտապօգնության […] ...

Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում

16:30 06.04.2025

Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում

Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում: Այս տարի հացահատիկայինից մինչև հատիկաընդեղային, կերային մշակաբույսեր աճեցնողներին գյուղաշխատանքների ծախսի ու էլիտար սերմացուի գնի 50 տոկոս փոխհատուցում է նախատեսված, այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ հնարավորությունից օգտվելու համար պետք է դիմումներ ներկայացնել համայնքապետարաններ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ճապոնիայում անհետացել է շտապօգնության ուղղաթիռը

16:10 06.04.2025

Ճապոնիայում անհետացել է շտապօգնության ուղղաթիռը

Ճապոնիայի Ցուշիմա կղզու տարածքում շտապ օգնության ուղղաթիռը դադարեցրել է կապը, հաղորդում է NHK հեռուստատեսությունը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ուղղաթիռի հետ կապը կորել է ժամը 15։00-ից (Մոսկվայի ժամանակով 9։00) քիչ առաջ, երբ այն գտնվում էր ծովի վրա՝ Նագասակի պրեֆեկտուրայի Ցուշիմա կղզու մոտ։ Ծովային անվտանգության ծառայությունը հետախուզում է սկսել պարեկային նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ, նշել է հեռուստաալիքը։ ...

Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության են բերվել․ Reuters

15:50 06.04.2025

Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության են բերվել․ Reuters

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի զինված ուժերը բարձր պատրաստության վիճակի է բերել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ Մարտի սկզբին Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ նամակ […] ...

BACK_TO_TOP