Նարգիլե ծխելը կրում է առողջական նույն ռիսկերը, ինչ դասական ծխախոտ ծխելը․ Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Նարգիլե ծխելը կրում է առողջական նույն ռիսկերը, ինչ դասական ծխախոտ ծխելը․ Արսեն Թորոսյան

12:32 10.02.2019

Նարգիլեները (նաև հայտնի որպես հուքա կամ կալյան) խողովակներից կազմված սարքեր են, որոնք օգտագործվում են տարբեր խառնուրդների և համերի տեսքով հանդիպող հատուկ պատրաստված ծխախոտ ծխելու համար:

Թեև շատ օգտվողներ կարծում են, որ այն դասական ծխախոտ ծխելուց պակաս վնասակար է, նարգիլե ծխելը սակայն կրում է նույն առողջական ռիսկերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Բացի ծխախոտից և ծխից հասցված վնասներից, նարգիլեն վտանգավոր է նաև համաճարակաբանական տեսանկյունից, քանի որ այն սովորաբար ծխում են խմբերով, երբ նույն ծխափողը փոխանցվում է մեկ անձից մյուսին:

Ինչպես ցույց է տաիս վիճակագրությունը, ամբողջ աշխարհում աճում է երիտասարդների և ուսանողների կողմից նարգիլեի օգտագործումը:

Նարգիլեի ծխի՝ առողջության վրա այլ կողմնակի ազդեցությունները

Ծխախոտը այրելու համար օգտագործվող փայտածուխը կարող է բարձրացնել առողջական ռիսկերը` արտադրելով մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդ, մետաղներ և քաղցկեղ առաջացնող քիմիական նյութեր: Նույնիսկ ջրի միջով անցնելուց հետո նարգիլեի ծուխը պահպանում է թունավոր նյութերի բարձր մակարդակը:

Նարգիլեի ծխախոտը և ծուխը պարունակում են մի շարք թունավոր նյութեր, որոնք հայտնի են թոքերի, միզապարկի և բերանի խոռոչի քաղցկեղ, խցանված զարկերակների և սրտի հիվանդություն առաջացնելու հատկությամբ: Նարգիլեի մեջ օգտագործվող ծխախոտի հյութերը նույնպես վտանգավոր են: Դրանք գրգռում են բերանի լորձաթաղանթը և մեծացնում են բերանի խոռոչի քաղցկեղ զարգացնելու ռիսկը:

Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ ամեն օր նարգիլե ծխող կանանց երեխաները ծնվելուց ունեցել են առնվազն 100 գրամով փոքր կշիռ, քան չծխող կանանց երեխաները: Բացի այդ, ապացուցվել է, որ նարգիլե ծխողների երեխաները ունեն շնչառական հիվանդություններ ձեռք բերելու ավելի մեծ ռիսկ:

Նարգիլե և սիգարետներ

Թեև շատերը կարծում են, որ նարգիլե ծխելը պակաս վնասակար է, այն կրում է նույն ռիսկերը, ինչ դասական ծխախոտ ծխելը: Նարգիլեն նույնպես նիկոտինի՝ բարձր կախվածություն առաջացնող քիմիական միացության աղբյուր է, որը առկա է բոլոր ծխախոտային արտադրանքներում:

Քանի որ նարգիլեի ծխին միանում է նաև այրվող փայտածուխի ծուխը, նարգիլե ծխելուց կլանվում է ավելի մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Նարգիլե ծխելու տիպիկ սեանսի ընթացքում կլանվում է մինչև 90 000 միլիլիտր, իսկ սիգարետ ծխելու ընթացքում՝ 500-600 միլիլիտր ծուխ: Այսպիսով, նարգիլե ծխողի կողմից մեկ սեանսի ընթացքում ներշնչված ծխի քանակը համարժեք է 100 և ավել սիգարետ ծխելուն:

Նարգիլե և երկրորդային ծուխ

Սիգարետի այրումից անջատված ծխի պես չծխողների համար վնասակար է նաև նարգիլեի երկրորդային ծուխը: Ավելին, այն պարունակում է ոչ միայն ծխախոտի, այլև ջերմության աղբյուրի (օրինակ՝ փայտածուխի) արտազատած ծուխը:

Ծխախոտ չպարունակող նարգիլե արտադրանք

Շուկայում առկա ծխախոտ չպարունակող նարգիլեները նույնպես արտադրում են թունավոր նյութեր, որոնք զգալի բարձրացնում են ծխելու հետ կապված տարբեր տեսակի քաղցկեղներ, սիրտանոթային և թոքերի հիվանդություններ ունենալու ռիսկերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP