20:15 09.02.2019
«Շատ ավելի կարևոր հարցեր լուծելու փոխարեն, նաև իշխանությունները, ենթարկվելով այդ սոցցանցային քննարկումներին և ճնշումներին, ավելի շատ շեղում են իրենց ուշադրությունը պատժելու, պատասխանատվության ենթարկելու խնդիրների վրա»,- «Հեռանակար»-ի տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով հասարակության մեջ առկա այն հարցադրումներին, թե հեղափոխությունից հետո ինչու այս կամ այն մարդի պատասխանատվության չեն ենթարկվում:
Վարդանյանն այն կարծիքին է, որ նման իրավիճակն ուղղակիորեն խանգարում է երկրի զարգացմանը.
«Իրավական համակարգը պետք է այնպես կայացած լինի, իսկ դա արդեն կառավարության և իշխանությունների խնդիրն է՝ ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի իսկապես կայացած իրավական համակարգ լինի, որպեսզի տեղիք չտա այդպիսի խոսակցություններին: Տեսեք, մեկ օրինակ բերեմ՝ Մանվել Գրիգորյանի գործը: 10 ամիս է անցել, երբ հայտարարվեց, որ ապացուցված է, ապացույցներ են ձեռք բերված, մեղավոր է, կալանք, կալանքից ազատեցին՝ գրավով, հետո նորից կալանավորեցին: 10 օրվա ընթացքում կալանքի տակ պահելու պարագայում ի՞նչն էր խանգարում վերջացնել գործի քննությունը, որովհետև այն, ինչ ներկայացվեց սկզբնական շրջանում, թվում էր, թե շատ կարճ ժամանակում գործը պետք է գնա դատարան: Ի՞նչն է խանգարում, որ գործը գնա դատարան և ավելորդ չստեղծվի այդ արհեստական լարվածության մթնոլորտը: Եթե ապացուցված է, ուրեմն պատժենք, եթե ոչ՝ կալանքը չպետք է հանդիսանա անձից ապացույցներ կորզելու կամ որպես պատիժ կիրառելու միջոց»,- ասել է Վարդանյանը:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչը նկատել է, որ նույն պրակտիակն եղել է նաև նախորդ իշխանության ժամանակ, երբ մարդուն մինչև մեկ տարի պահում էին կալանքի տակ, «կոտրում» էին, բայց հարց էր մնում, թե այդ գործը ինչ ճակատագիր պետք է ունենա.
«Եթե մենք նոր իշխանության պարագայում պետք է շարունակենք այդ սկզբունքով, այդ դեպքում ի՞նչն է փոխվել»,- հավելել է Վարդանյանը ու նաև նշել, որ դա ազդում է նաև ազատ ստեղծագործելու հանգամանքի վրա: Իշխանությունները ցանկանում են անընդհատ դուր գալ սոցցանցերի տարբեր խմբերին, թեև այդպես քաղաքականություն չի մշակվում և զարգացման տենդենցները նկատելի չեն լինում: Պատմությունը անիվ է, և ով այսօր հերոս է, վաղը կարող է դառնալ հակահերոս:
Ըստ Վարդանյանի՝ «հակահերոս»-ի և «գիլիոտին»-ի հեռանկարից զերծ մնալու համար պարզապես պետք է համերաշխության մթնոլորտ ստեղծել և լուծել երկրի առջև իրապես ծառացած խնդիրները: Չասել անընդհատ, որ նախկին իշխանություններն են այդ վիճակին հասցրել, ժամանակ է պետք:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...