Բնապահպանության նախարարը` կառավարության ծրագրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+13.09 oC

Բնապահպանության նախարարը` կառավարության ծրագրի մասին

15:10 09.02.2019

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Կառավարության ծրագրին, մասնավորապես բնապահպանական ոլորտին վերաբերող կետերին: Նախարարը մասնավորապես գրել է.

«Ծրագրում նշված յուրաքանչյուր կետի համար կան մշակված հստակ և չափելի գործողություններ, որոնք կներկայացվեն կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերով և գերակա խնդիրներով։

Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Շրջակա միջավայրի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և ողջամիտ օգտագործմանը՝ հավասարակշռելով այն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ:
Շրջակա միջավայրի կառավարման հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի՝ օդի, կլիմայի, ջրի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը։
Ելնելով նշվածից՝ շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններն են՝
– ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառումը՝ բացառելով ռեսուրսի գերշահագործումը.
– Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանությունը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունը և կառավարումը.
– անտառների կայուն կառավարումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը, անտառվերականգնումը և անատառապատումը, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացումը.
– կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների մեղմման և կանխարգելման, ինչպես նաև հարմարվողականության գործողությունների իրականացումը՝ համաձայն միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների.
– բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը.
– կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառումը.
– հողային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը.
– հանքերի փակման (ռեկուլտիվացիայի) ժամանակակից մեխանիզմների կիրառման խթանումը.
– քիմիական նյութերի և թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման) էկոլոգիապես անվտանգ կառավարումը.
– շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գործընթացի արդյունավետ իրականացումը.
– շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը.
– կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը.
– մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը և արգելումը.
– շրջակա միջավայրի կառավարման ոլորտում գործող միջազգային կառույցների հետ շարունակական համագործակցության ապահովումը, մասնակցությունը նոր նախաձեռնություններին.
– շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և լծակների ճկուն համակարգի ներդրումը, միջազգային կառույցների հետ համատեղ ֆինանսա-վորման նորարարական մեխանիզմների ներառյալ բնապահպանական ծրագրերով պարտավորությունների հաշվանցման մեխանիզմի մշակումը և ներդրումը.
– բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դիրեկտիվներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով.
– անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումը.
– էկոլոգիական իրազեկման, էկոկրթության, մշակույթի, դաստիարակության լայնածավալ միջոցառումների իրականացումը, էկոլոգիական գիտության դերի բարձրացումը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-Իսրայել առևտրային հարաբերությունները

23:46 07.04.2025

Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-Իսրայել առևտրային հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է երկկողմ առևտրի հարցը, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Մենք այսօր հրաշալի քննարկումներ ունեցանք: Ակնհայտորեն քննարկել են Իրանի, ինչպես նաև Իսրայելի հետ կապված ոչ այնքան ակնհայտ թեմայի շուրջ հարցերը, այդ հարցերից է առևտուրը»,- ասել է ամերիկացի […] ...

ԿԳՄՍ նախարարին են այցելել Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները, ներկայացրել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները

23:40 07.04.2025

ԿԳՄՍ նախարարին են այցելել Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները, ներկայացրել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ տոնական օրվա առթիվ նախարարություն են այցելել մի խումբ աշակերտներ։ «Այսօր Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին գալ նախարարություն, շնորհավորել ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները. աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

23:32 07.04.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […] ...

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

23:26 07.04.2025

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․): ​Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան […] ...

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

23:14 07.04.2025

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական և տարածքային բոլոր ստորաբաժանումներում տոնական տրամադրություն էր։ Օրվա առթիվ Կոմիտեի վարչական շենքի կին աշխատակիցներին շնորհավորել է անձամբ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից անմասն չեն մնացել նաև Կոմիտեի տարածքային և մարզային ստորաբաժանումներում աշխատող կանայք․ նրանց […] ...

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

23:03 07.04.2025

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

Ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա […] ...

BACK_TO_TOP