Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման համար դրամահավաք կսկսվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման համար դրամահավաք կսկսվի

15:40 09.02.2019

Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը երեկ` լրագրողների հետ հանդիպմանը, բարձրացրեց նկարչի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների փրկության հարցը, իսկ Գյումրիում արդեն SHANTNEWS.am-ի թղթակցի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նոր քայլերը:

Հիմնադրամը դրամահավաք կսկսի նկարչի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման համար:

Մինասի որդին նման որոշում է կայացրել որմնանկարների փրկությունը պետական ֆինանսավորմամբ կատարելու մի քանի անհաջող փորձերից հետո:

Հիշեցնենք` Մինասի որմնանկարները գտնվում են Գյումրիի նախկին Գալավանոմետրերի գործարանում և դրանց տեղափոխումն այս տարածքից  հրատապ է: «Ցերեկ» աշխատանքից շատ ավելի քիչ բան է մնացել:

30 տարի առաջ վերականգնման առաջին աշխատանքներն են եղել: Որմնանկարները հատուկ պաշտպանիչ թաղանթով են ծածկել ու հենց սա է օգնել, որ 30 տարի անց որմնանակարների առանձին հատվածներ դեռևս պահպանված են: Որմնանկարները պահպանվող հուշարձանների ցանկում են, բայց պահպանություն ասվածը, այս դեպքում, ընդամենը թղթի վրա գրված ցանկություն է: Նկարների ծեփաշերտը թափվում է:

Մշակույթի նախարարությունը մի քանի անգամ մերժել է հիմնադրամի որմնանկարների համար ֆինանսավորում հատկացնելու խնդրանքը: Հիմա արդեն «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն այլ ուղղությամբ է միջոցներ փնտրում. որոշել  է դրամահավաքով հարցը լուծել:

«Սա արդեն ժողովրդական օգնության խնդիր է: Եթե առաջ ինչ-որ կերպ ապավինում էի կառավարության և մշակույթի նախարարության օգնությանը, ապա այս դեպքում մի քիչ մոլորված եմ: Նախարարությունը, չեմ հասկանում` գործո՞ւմ է, չի՞ գործում, ինչ որոշում կկայացնի, երբ կկայացնի: Դրամահավաք միգուցե սկսենք, որովհետև այս որմնանկարները պատկանում են ժողովրդին: Ժամանակը շատ քիչ է, ցավոք սրտի: Կարծում եմ` պատկան մարմինները, այն բոլոր մարդիկ, ում հետաքրքիր են Մինասի ստեղծագործությունները, պետք է, որ արձագանքեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Արման Ավետիսյանը:

Դրամահավաքին մասնակցել ցանկացողներ արդեն կան: Մանուկ Մարգարյանը նմուշահավաք է, առաջինն է, որ պատրաստակամություն է հայտնում մասնակցել դրամահավաքին ու օգնել Մինասի գործերը փրկել: Իր անձնական հավաքածուում Մինասի բնօրինակ այլ գործեր ունի: Սեփական միջոցներով վերականգնելու հնարավորություն ունի, բայց ասում է, սա պահպանվող արվեստի գործ է ու խնդիրը պետական ֆինանսավորմամբ պետք է լուծվի:

«Մեծ սիրով, իմ ուժերով երկու որմնանկարն էլ կվերականգնեմ ու կվերցնեմ իմ հավաքածուում, բայց սրանք պետական պահպանվող արվեստի գործեր են և հնարավոր չէ, որ հատկացվեն անհատին: Սրանք փոքր գրաֆիկական կամ գեղանկարչական գործեր չեն, այլ աշխատանքներ են, որոնք միլիոնավոր դոլարներ արժեն: Այն, որ որմնանկարները  բարձիթողի վիճակում են, աշխատանքները չի արժեզրկում: Այս որմնանկարներից յուրաքանչյունը մի քանի միլիոն դոլար արժի»,- ասել է նմուշահավաք Մանուկ Մարգարյանը.

Հիմնադրամի խորհրդի նախագահը հաշվարկել է, որ որմնանկարները վերականգնելու համար 20-25 հազար դոլար է անհրաժեշտ: Որմնանկարի տեղափոխման վայրն էլ արդեն ունեն աչքի տակ: Մինասի հայրենի  Ջաջուռ գյուղի թանգարան կտեղափոխեն.  որմնանկարի չափերին համապատասխան տարածք կա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք  Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն․ քաղաքապետ

21:20 27.11.2024

Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։ Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը […] ...

ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta

21:12 27.11.2024

ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով չի կարողանա դուրս գալ 1/8 եզրափակիչ, եզրակացրել է Opta վիճակագրական պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի՝ լավագույն ութնյակում հայտնվելու շանսերը զրոյական են, իսկ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը՝ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնելը, կազմում է 55%: Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: […] ...

Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

21:04 27.11.2024

Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

Իրանը պատրաստ է գործարկել հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգներ՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վերջին որոշման, իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին ասել է արտգործնախարար Աբաս Արաղչին։ Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։ Ըստ Արաղչիի, խոսքը վերաբերում է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ […] ...

ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

20:56 27.11.2024

ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։ Արփինե Սարգսյանը նշել է փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր, որոնք ընդգրկել են ինչպես նախարարության ձևավորման, այնպես էլ ենթակա ծառայությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։ ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 28-ին

20:48 27.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 28-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-14:00 Սուվորովի փ․ 36-76 առանձնատներ, Սասունցի Դավթի փ․ 16-40 առանձնատներ, 11։00-17:00 Կորյունի փ. 7, 7/1, 21, 23, 23/37, 25 շենքեր, Աբովյան փ. 38, 40-48 շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 16, 18, 18ա […] ...

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

BACK_TO_TOP