Մինաս Ավետիսյանի «Ցերեկ» որմնանկարն այլևս հնարավոր չէ փրկել, իսկ «Գիշեր»-ը ոչնչացման եզրին է. ահազանգում է նրա որդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Մինաս Ավետիսյանի «Ցերեկ» որմնանկարն այլևս հնարավոր չէ փրկել, իսկ «Գիշեր»-ը ոչնչացման եզրին է. ահազանգում է նրա որդին

13:30 08.02.2019

«Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը ոչնչացման եզրին է: Այդ խնդրով գրավոր դիմել ենք նոր իշխանություններին՝ վարչապետից սկսած, մշակույթի նախարարությունով վերջացրած, սակայն ոչ մի դրական պատասխան չկա մինչ հիմա»,- փետրվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ խնդրի մասին ահազանգեց Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը:

Մինաս Ավետիսյանի «Ցերեկ» որմնանկարն արդեն հնարավոր չէ փրկել, այն ոչնչացել է հանցավոր անփութության հետևանքով, ասում է Արման Ավետիսյանը, իսկ «Գիշեր» որմնանկարը դեռ հնարավոր է փրկել: Գյումրու հին գործարաններից մեկի կիսախարխուլ շենքում պահպանվող նկարն արդեն իսկ վատ վիճակում է: Մշակույթի նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրի միջոցով Մինաս Ավետիսյանի 8 որմնանկար է հեռացվել, ամրակայվել և փրկվել: «Գիշեր» որմնանկարը նույնպես այդ ծրագրով պետք է ռեստավրացվեր, սակայն հերթը չհասավ դրան:

«Գիշեր» հայտնի գործը, որը ամենաշատն էր վնասված, հերթը այդպես էլ չհասավ: Այն անձինք, ովքեր ֆինանսավորում էին վերականգնման համար, առաջին հերթին աշխատում էին հանել այն նկարները, որոնք ավելի քիչ էին վնասված ու այդպես էլ հերթը չհասավ որմնանկարին, բայց այն նույնպես պետության կողմից պահպանվում է որպես հուշարձան»,- տեղեկացրեց Արման Ավետիսյանը:

Նախորդ տարի խնդրի մասին էլի բարձրաձայնվել է: Հանդիպում է եղել մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ, սակայն այդ ժամանակ հնարավոր չի եղել  լուծում տալ խնդրին:

«Մենք մշակույթի նախարարության առաջարկով նախահաշիվ արեցինք, որպեսզի որմնանկարի պահպանման համար գումար հատկացվի, որ գոնե մինչ վերականգնումը կարողանանք պահպանել նկարը, մոտ 800 հազար դրամի չափով, բայց գումարը այդպես էլ չհատկացվեց»,- նշեց «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը:

Բանախոսների կարծիքով` Հայաստանում որմնանկարի ռեստավրացիան հնարավոր է, հայ մասնագետները լավ պատրաստված են, վերապատրաստվել են արտասահմանում, միայն նյութերի խնդիր է լինում, որը պատվիրվում է դրսից: Որմնանկարը փրկելու համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի 25 000 դոլար, իսկ ռեստավրացիայից հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Ջաջուռի թանգարան:

«Գիշեր» գործը ստեղծվել է 1973թ.-ին: Նկարին հետաքրքիր լուծում է տրված: Երկու որմնանկարներ իրար են նայում՝ «Գիշերը» և «Ցերեկը»: «Գիշերի» ներքևի մասում  երկինքն է, վերևում՝ այն աշխարհը, որում ապրում ենք: Ինչ-որ հեքիաթ կար դրա մեջ, իր հեքիաթն է, իր մտածած Հայաստանը: Գեղարվեստական բարձր պրոֆեսիոնալիզմով է արվել և ես չեմ, որ այդ մասին ասում եմ»,- պատմեց Արման Ավետիսյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

15:55 22.11.2024

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին […] ...

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

15:49 22.11.2024

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

Ռուս զինվորականները կմշակեն ուկրաինացի քաղաքացիներին «Օրեշնիկի» միջոցով առաջիկա հարձակումների մասին նախազգուշացնելու նրբությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, դրանք կմշակվեն մեր զինվորականների կողմից և կհաղորդվեն այնպես, որ երկրի քաղաքացիական բնակչությունը (Ուկրաինայի) ստանա այդ տեղեկությունը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը, խոստովանել է, որ ինքը դեռ չի կարող խոսել այդ մշակումների մասին։ Այսպիսով, […] ...

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի  հետ  լարված հարաբերությունների պատճառով

15:40 22.11.2024

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ լարված հարաբերությունների պատճառով

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

15:20 22.11.2024

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...

BACK_TO_TOP