Կփորձենք ՀՀ քաղաքացու համար ստեղծել լավագույն օրենքները․ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+2.09 oC

Կփորձենք ՀՀ քաղաքացու համար ստեղծել լավագույն օրենքները․ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

12:21 08.02.2019

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքից Աննա Կարապետյանը։ Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս արժանացավ այս վստահությունը, պատգամավորը պատասխանեց, որ պատճառն իր նախկին աշխատանքն է եղել նույն հանձնաժողովում։

«Ես մինչև կառավարություն տեղափոխվելը 3-4 տարի աշխատել եմ Ազգային ժողովի աշխատակազմում, մասնավորապես՝ Պետաիրավական հանձնաժողովում, եղել եմ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի օգնականը, աշխատել եմ փորձագետների հետ, իրականացրել եմ նաև փորձագիտական գործունեություն, բոլոր օրենքների վրա աշխատել եմ…  Եվ կարծում եմ՝ տարօրինակ չէր, որ և՛ «Լուսավոր Հայաստան», և՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներն իմ հետ աշխատելու պարագայում նման կարծիք են ձևավորել իմ մասին», – ասաց հանձնաժողովի փոխնախագահը։

Կարապետյանը նշեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն ամենածանրաբեռնվածն է Ազգային ժողովում, սակայն ինքը պատկերացնում է այդ աշխատանքն ու դրա ծավալը։ Իսկ թե որն է լինելու իրենց աշխատանքը, Կարապետյանը պատասխանեց․

«Բոլորս միասին կփորձենք ստեղծել լավագույն օրենքները ՀՀ քաղաքացու համար», – ասաց Կարապետյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունը

09:19 01.11.2024

ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունը

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ են արել Իսրայելի կառավարությանը մեկ տարով երկարաձգել իսրայելական ֆինանսական հաստատությունների թույլտվությունը՝ աշխատելու Արևմտյան ափի պաղեստինյան բանկերի հետ՝ կենսական վճարումները մշակելու համար: ՄԱԿ-ը ակնկալում է, որ առանց նման պաշտպանության իսրայելական բանկերը կենթարկվեն քրեական հետապնդման և կխզեն կապերը պաղեստինյան բանկերի հետ։ Իսրայելն ասել է, որ թույլտվությունը կտրվի […] ...

Շուտով կսկսվի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը. Վրաստանի վարչապետ

09:10 01.11.2024

Շուտով կսկսվի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկման գործընթացը կսկսվի 2-3 ամսից։ «Մենք ավելի ու ավելի ենք մոտենում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Մեր ընտրությունները կայացել են, կձևավորվի նոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ԱՄՆ-ում, պատերազմն Ուկրաինայում կավարտվի: Հենց այս ամենն ավարտվի, այն ժամանակ շահերը կփոխվեն և կսկսվի հարաբերությունների վերականգնում։ Հիմնական վերագործարկումը կսկսվի հաջորդ եռամսյակից»,- […] ...

Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանից արձակվել է 90 հրթիռ

09:00 01.11.2024

Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանից արձակվել է 90 հրթիռ

Իսրայելի զինվորականները հինգշաբթի օրը հայտնաբերել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Իսրայելի դեմ մոտ 90 հրթիռի արձակում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին Հեզբոլլահի սպառնալիքներից»,-ասվում է հայտարարության մեջ։ ...

Եգիպտոսը հերքել է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին տվյալները

08:50 01.11.2024

Եգիպտոսը հերքել է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին տվյալները

Եգիպտոսի իշխանությունները հերքել են Իսրայելի հետ ենթադրյալ համագործակցության մասին տեղեկությունը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ղարիբ Աբդել Հաֆեզը։ «Եգիպտոսի զինված ուժերը կտրականապես հերքում են սոցցանցերում տարածված տեղեկատվությունը ռազմական ոլորտում Իսրայելին տրամադրված օգնության մասին», – ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Իսրայելի ներկայացուցչի սոցցանցի էջում։ Ավելի վաղ եգիպտական ​​Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը, վկայակոչելով […] ...

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է  COP17-ը. Հակոբ Սիմիդյան

08:30 01.11.2024

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ Սիմիդյան

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...

Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ին

08:20 01.11.2024

Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ին

Հոկտեմբերի 31-ին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 95 պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները ներկայացրել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ անկլավի հյուսիսային հատվածում բազմաթիվ ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 75 պաղեստինցի։ Առնվազն 20 մարդ զոհվել է այլ հատվածներում: Ինչպես նշվում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram […] ...

BACK_TO_TOP