22:05 07.02.2019
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը որոշվում է անդամ երկրների ղեկավարների կոնսենսուսի միջոցով: Շատ կարևոր պաշտոն է դա: Այդ առումով ինձ համար անհասկանալի է Բելառուսի պաշտոնյայի նման հրապարակային խոսքը: Կարծում եմ, դա չի նպաստում կոնսուլտացիաների արդյունավետ անցկացմանը»,- SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելով՝ քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը, որը նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական հավակնորդն է, այսօր հայտարարել է, թե մի քանի անգամ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդունելու խնդրանքով, սակայն իր դիմումները մնացել են անպատասխան: Ստանիսլավ Զասի թեկնածությունը հավանություն է ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների կողմից, բացի ՀՀ-ի: Այդ գործիչը համարվում է բելառուսա-ադրբեջանական ռազմական համագործակցության կնքահայրը՝ ակտիվ բանակցություններ վարելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բելառուսական զենքը վաճառելու համար:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում17:48 02.04.2025
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր չանախ» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, Գորիս համայնք)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին […] ...
17:43 02.04.2025
Հայաստանի 2 ներկայացուցիչ Բուլղարիայում կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթինԱպրիլի 2-8-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի կունենա գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթը, որում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան Միլենա Ասրիանը և Ջուլիետա Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը: Նրանք հանդես կգան մարզիչ Աննա Աբրահամյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մրցավար Գայանե Ներսիսյանը: ...
17:36 02.04.2025
Արման Խոջոյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային կոնֆերանսինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 2-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսին, որը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։ Նախարարի տեղակալը նշել է, որ համաժողովի օրակարգային հարցերը համահունչ են Հայաստանի Հանրապետությունում վարվող ոլորտային քաղաքականությանը […] ...
17:30 02.04.2025
Վիետնամի ԱԺ խոսնակն այցելել է Հայաստանի պատմության թանգարանԱպրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան Մանի և նրա կնոջ՝ Նգուեն Թի Թան Նգայի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի թվում էին նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են […] ...
17:24 02.04.2025
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն էԱյսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […] ...
17:17 02.04.2025
ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև ՀայաստանինԵվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու […] ...