ՀՀ վարչապետն անտեսում է ինձ հետ հանդիպելու առաջարկը. Ստանիսլավ Զաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+16.09 oC

ՀՀ վարչապետն անտեսում է ինձ հետ հանդիպելու առաջարկը. Ստանիսլավ Զաս

17:34 07.02.2019

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը մեկնաբանել է այդ պաշտոնին իր նշանակման շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները: Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը Զասը նշել է, որ գործընթացը դեռ տեղից չի շարժվում:

«ՀՀ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել: Ես նրան առաջարկել եմ հանդիպել հայկական կողմին հարմար ցանկացած պահի: Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին իրենց աջակցությունն են հայտնել»,- ասել է նա:

Զասը նաև հավելել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը նաև սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս: Սակայն ինչպես նշում է Զասը, այս դեպքում այդ մեթոդն անընդունելի է, և ռազմաքաղաքական դաշինքի նորմալ աշխատանքի համար կոնսենսուսի վրա հիմնված որոշում է անհրաժեշտ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 02.04.2025

SHANTNEWS

Ատլանտյան օվկիանոսում 6,5 տոննա կոկաինով սուզանավ են կալանել

17:55 02.04.2025

Ատլանտյան օվկիանոսում 6,5 տոննա կոկաինով սուզանավ են կալանել

Իրավապահները Ատլանտյան օվկիանոսում կալանել են սուզանավ, որում եղել է գրեթե 6,5 տոննա կոկաին, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News պարբերականը։ Գործողությունը տեղի է ունեցել Ազորյան կղզիներից (պատկանում է Պորտուգալիային) 900 կմ դեպի հարավ։ Դրան մասնակցել են Պորտուգալիայի ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի զինծառայողներ, ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության […] ...

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

17:48 02.04.2025

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր չանախ» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, Գորիս համայնք)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին […] ...

Հայաստանի 2 ներկայացուցիչ Բուլղարիայում կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթին

17:43 02.04.2025

Հայաստանի 2 ներկայացուցիչ Բուլղարիայում կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթին

Ապրիլի 2-8-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի կունենա գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթը, որում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան Միլենա Ասրիանը և Ջուլիետա Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը: Նրանք հանդես կգան մարզիչ Աննա Աբրահամյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մրցավար Գայանե Ներսիսյանը: ...

Վիետնամի ԱԺ խոսնակն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

17:30 02.04.2025

Վիետնամի ԱԺ խոսնակն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

Ապրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան Մանի և նրա կնոջ՝ Նգուեն Թի Թան Նգայի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի թվում էին նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են […] ...

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

17:24 02.04.2025

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […] ...

BACK_TO_TOP