14:26 07.02.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստի ընթացքում ուրվագծել է մոտավոր անելիքները, որոնք նախատեսում են՝ կապված քրեակատարողական հիմնարկներում ստեղծված իրավիճակի հետ: Օրակարգում հատկապես Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների և ցմահ դատապարտյալների ազատ արձակման վերաբերյալ հարցերն են:
Անդրադառնալով խնդիրներին՝ հարց բարձրացրեց հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը.
«Ցմահ դատապարտյալի մի աղմուկ հանած գործի պատճառով բազմաթիվ ցմահ դատապարտյալներ տուժեցին, բազմաթիվ դատապարտյալներ կան, որոնք հասցրել են այս ընթացքում և՛ զղջալ, և՛ ուղղվել: Կան այնպիսի դատապարտյալներ, որոնք ունեն իրենց կողմից սպանված անձանց իրավահաջորդների համաձայնությունը, որոնք դեմ չեն, որ դուրս գան: Այսպիսի դեպքերը պետք է վերանայել»:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս տարիների ընթացքում ծանոթացել է բոլոր ցմահ դատապարտյալների կենսագրություններին և կարող է վստահաբար ասել, որ ոմանք իսկապես զղջացել են:
«Մենք ունեցանք այս հարցում հետնահանջ Ստեփանի գործով, բանակում կատարված սպանությունների գործով: Մենք ունենք մի քանի ցմահներ, որոնք բանակում կատարված սպանության համար են դատապարտվել, բայց եթե սպան անարգում է զինվորին, որի արդյունքում սպանություն է տեղի ունենում, և 20 տարի զինվորը նստած է, իրավունք ունե՞ր ներման արժանանալ: Այո՛, ցմահ դատապարտյալի այս հանրայնացումը ստիպեց, որ գնան համահարթեցման ճանապարհով, հիմա գիտենք`ինչ հոգեկան ծանր վիճակում է Ստեփանը, ով ուղղակի վստահ էր, որ լինելու է ազատության մեջ»:
Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը, որպես պատգամավոր, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մտադրություն ունի, որպեսզի ներման ինչ-որ փուլում, հատկապես ծանր հանցագործությունների դեպքում, զոհերի իրավահաջորդների կարծիքը հաշվի առնվի: Հավելեց, որ այս հարցում մի քանի իրավաբաններ կատեգորիկ համաձայն չեն:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...