13:52 07.02.2019
«Ես, որպես հանձնաժողովի նախագահ, արդեն ստացել եմ 100 և ավելի առաջարկ` հրատապ կազմակերպել հանրային լսումներ ՔԿՀ-ների, մանկատների, արհմիությունների, կինոյի ստեղծագործական միություններում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդրանիկ նիստում:
Հաջորդ շաբաթ հանձնաժողովի կողմից նախատեսված է այց Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկ, որտեղից լուրջ ահազանգեր կան: Նաիրա Զոհրաբյանի խոսքերով` աշխատանքը չի սահմանափակվելու միայն ՔԿՀ այցերով: Ահազանգերի հետևից կարող է գնալ ցանկացած անդամ, սակայն այդ ահազանգերը պետք է նաև օրակարգ բերել և խնդիրների համար լուծումներ գտնել:
«Պետք է ունենանք աշխատանքի ճանապարհային քարտեզ: Երկուշաբթի`ժամը 12.00-ին, հանձնաժողովում հանդիպում կլինի ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, ում հետ մշակելու ենք աշխատանքի ճանապարհային քարտեզ: Հաջորդ շաբաթ նախատեսված է նաև հանդիպում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, ում հետ ևս հսկայական օրակարգ կա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
21:39 09.04.2025
Խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայովԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Լսումներին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ և այլ շահագրգիռ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալներ: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման […] ...
21:33 09.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...
21:24 09.04.2025
Աննա Կարապետյանը Լաուրա Միլնիի հետ հանդիպմանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնիին և հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Արման Գասպարյանին: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ Արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների […] ...
21:15 09.04.2025
Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրԱրսեն Հարությունյանը Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին: Հարությունյանը աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։ ...
21:04 09.04.2025
Ապրիլի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի, Լվովյան, Ջուղայի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 6, 12 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 2 փողոց 3-րդ նրբանցքի առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ, Արտաշատի խճուղու նրբանցքի առանձնատներ […] ...
20:41 09.04.2025
ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են ՆԳՆ-ԱԺ համատեղ աշխատանքային քննարկմանըԱպրիլի 8-ին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները՝ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող օրենսդրական նախագծեր: ...