Կառավարության ծրագրում հստակ խնդիրներ ու նպատակներ դրված չեն. Թաթուլ Մանասերյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+13.09 oC

Կառավարության ծրագրում հստակ խնդիրներ ու նպատակներ դրված չեն. Թաթուլ Մանասերյան

13:34 07.02.2019

Կառավարության ներկայացրած 2019թ. ծրագրի որևէ բաժնում չկան դրված խնդիրներ ու նպատակներ, ինչն անթույլատրելի է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը և ընդգծեց, որ ցանկացած ծրագիր պետք է հստակ խնդիրներ մատնանշի, որից հետո ցույց տա հանգուցալուծման ուղիները:

«Եթե խնդիրներ դրված չեն, ապա մնացածը բարի ցանկություններ են, ընդ որում, շատ վերացական: Ծրագրում նպատակը բավական բարդ է ձևակերպած, եթե չեմ սխալվում` բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտահանմանը միտված, ներառական տնտեսություն ունենալն է, բայց հպարտ քաղաքացին չի կարող մասնագիտորեն հասկանալ սա: Իրականում նպատակը պետք է լինի շատ պարզ. իմ համոզմամբ` անվտանգ, մրցունակ և արդար Հայաստան ունենալն է: Վե՛րջ, բոլոր խուճուճ բառակապակցություններն ավելորդ են: Եթե խնդիրն ու նպատակը հստակ չեն դրվում, դրա իրականացումն էլ արդեն հարցականի տակ է»,- ասաց նա:

Թաթուլ Մանասերյանը նաև ասաց, որ եթե ասվում է, որ բիզնես դաշտը պետք է ազատ լինի, ապա պետք է գրվի խոչընդոտների մասին և այն հստակ քայլերի, որոնց միջոցով խնդիրը պետք է լուծվի:

«Անկեղծ ասած` ես ամաչում եմ այս ծրագրից, որովհետև մի 3-4 տեղ եմ հանդիպել թվերի: Իհարկե, ծրագիրը շատ չպետք է ծանրաբեռնվի թվերով, բայց գոնե կողմնորոշիչ թվեր պետք է լինեն՝ ինչ ցուցանիշների ենք ուզում հասնել: Եթե Հայաստան բառը փոխարինենք որևէ այլ երկրի անունով, ապա ծրագիրը կարող է ցանկացած երկրում կիրառվել»,- ասաց նա:

Թաթուլ Մանասերյանը ծրագրի լուրջ բացթողումներից համարեց տնտեսական անվտանգության հարցի անտեսումը: Ըստ նրա՝ ծրագիրը չէր ունենա վերոնշյալ խնդիրները, եթե կառավարությունը համագործակցեր մասնագետների հետ:

«Ծրագիրը գրողները պետք է լինեն պրոֆեսիոնալներ, չի կարելի սիրողական մակարդակով 5 տարվա համար անորոշ ծրագիր գրել: Իսկ վերջում՝ վարչապետի ստորագրությունից առաջ, գրված է, որ կառավարությունը կհամագործակցի քաղաքացիական հանրության, փորձագետների հետ և այլն, բայց դա բացարձակ իրականության հետ աղերս չունի, որովհետև համագործակցությունը պետք է սկսել հենց սկզբից»,- ասաց տնտեսագետն ու հորդորեց կառավարությանը մինչև ծրագիրը ԱԺ ուղարկելը խմբագրել այն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ խորհրդակցությունները երկար չեն տեւի

18:08 12.04.2025

Թեհրանն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ խորհրդակցությունները երկար չեն տեւի

Իրանն ակնկալում է, որ Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև խորհրդակցությունների ներկա փուլը երկար չի տևի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Սա դեռ սկիզբն է, բնականաբար, այս փուլում կողմերը կփոխանակեն իրենց դիրքորոշումները հիմնական հարցերի շուրջ Օմանի միջնորդների միջոցով, ուստի, մենք չենք ակնկալում, որ այս փուլը երկար կտևի»,-ասել է […] ...

SHANTNEWS

18:00 12.04.2025

SHANTNEWS

Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համար

17:48 12.04.2025

Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատրաստ լինել զիջումների գնալ Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Եթե Մուսկատում (Օման) անուղղակի բանակցությունները դրական արդյունք ունենան, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղիղ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ ապրիլի 12-ին կամ ապրիլի […] ...

Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզ

17:38 12.04.2025

Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզ

Բրիտանիայի արքայազն Հարին այցելել է Ուկրաինայի արևմտյան Լվովի շրջանի հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բրիտանացի արքայազնի ճամփորդության մի քանի լուսանկար: Արքայազն Հարիի՝ Ուկրաինա մեկնելու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այդ մասին այցից հետո հայտնել է Telegraph թերթը։ ...

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ

17:28 12.04.2025

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն: «Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ […] ...

Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումը

17:23 12.04.2025

Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումը

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը՝ Օմանի Մուսկատ քաղաքում անուղղակի բանակցությունների ընթացքում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները նպատակ ունեն նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, փոխանակել բանտարկյալներին և թուլացնել պատժամիջոցները՝ իրանական միջուկային ծրագրի «վերահսկողության» դիմաց։ Գործակալության աղբյուրը բանակցությունների […] ...

BACK_TO_TOP