Թուրքիայում ցնցված են, հայերը՝ ոգևորված. Մակրոնն ապրիլի 24-ը հռչակելու է իբրև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Թուրքիայում ցնցված են, հայերը՝ ոգևորված. Մակրոնն ապրիլի 24-ը հռչակելու է իբրև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

14:10 07.02.2019

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերջին հայտարարության համար, ըստ որի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է իբրև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին գրված է CCAF-ի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ հանրապետական օրացույցում այս օրը ներառելը յուրօրինակ հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ըստ հաղորդագրության՝ այն բանից հետո, երբ Ֆրանսիան ընդունեց մի օրենք, որով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ցույց տվեց, որ պայքարում է մարդկության դեմ իրագործված ոճրագործության, ինչպես նաև ժխտողականության բոլոր դրսևորումների դեմ:

«CCAF-ը դատապարտում է Թուրքիայի նախագահ մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի երեկվա հայտարարությունը՝ ձգտելով հերքել եղելությունը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը վերագրել «իր երկրում ծագած քաղաքական խնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Մակրոնի ելույթին մանրամասն անդրադարձել էր SHANTNEWS.am-ը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցում էր Փարիզում կազմակերպված առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Հայերը ցնցված էին, ինչպե՞ս կարող է այդ միջոցառումներին մասնակցել Թուրքիայի ղեկավարը: Ի վերջո, ցեղասպանությունն իրագործվել է հենց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում»,- ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին բարձրացրեցին նման հարցեր: Լսարանում Ֆրանսիայի վերնախավն էր՝ նախագահ Էմանուել Մակրոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո, Իլ դե Ֆրանսի նախագահ Վալերի Պեկրես և այլք: Հենց այստեղ էր մեկ տարի առաջ Էմանուել Մակրոնը մի խոստում տվել, որին Ֆրանսիայի հայերը սպասում էին անհամբերությամբ: Այսպիսով, ավելի քան 300 հյուրերի ներկայությամբ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց.

«Ինչպես խոստացել էի, շաբաթներ անց Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհռչակվի իբրև Հայոց ցեղասպանության նշանավորման ազգային օր»:

Սա այն էր, ինչի ուղղությամբ Ֆրանսիայի հայերն աշխատել են տարիներով:

«Ֆրանսիայում հայերի պատմությունը ֆրանսիական պատմություն է, Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունն է և պետք է հիշատակված լինի մեր հանրապետության կողմից: Ես բոլոր ջանքերս կներդնեմ, որպեսզի պայքարեմ ժխտողականության բոլոր տեսակների դեմ, որոնք վիրավորանք են զոհվածների հիշատակին և ապրողների արժանապատվությանը: Սա մի պայքար է, որը տանում են ձեզնից շատերը տարիներ ի վեր: Ողջունում եմ ձեզ: Այս պայքարը շարունակում է մնալ արդիական: Մեզնից ոչ մեկը չպետք է սովորի, համակերպվի կամ մտածի, որ պայքարն ավարտված է»,- ասաց Մակրոնը:

Ձեռք մեկնել, խաղաղություն հաստատել, հարթակներ ստեղծել երկխոսության համար: Ֆրանսիայի ղեկավարը Թուրքիայի հետ երկխոսության թելը կտրել չի ցանկանում, չնայած ասում է, որ բազմաթիվ տարաձայնություններ կան «Իսլամական պետության» դեմ պայքարի, մարդու իրավունքների, ցեղասպանության և անցյալի վերաբերյալ:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղյակ է իմ որոշման մասին: Մենք պետք է երկխոսենք՝ միաժամանակ ոչինչ չզիջելով ճշմարտության զրույցում` փաստերով այն, ինչ ասում է պատմությունը: Էրդողանը թուրք հասարակությունը չէ, ես կարող եմ դա հստակ ասել: Բայց նա այսօր Թուրքիայի նախագահն է»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:

Պատասխանը չուշացավ. ինչպես սպասվում էր, Անկարան խստորեն դատապարտեց Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը:

«Ցեղասպանության մասին խոսակցությունները քաղաքական սուտ են: Դրանք հակասում են պատմական փաստերին և չունեն իրավական հիմքեր»,- հայտարարեց Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Իսկ CCAF-ի համանախագահ Արա Թորանյանը մեզ հետ զրույցում պատմեց.

«Թուրքիայի իշխանությունները ջանում են թշնամանք ներմուծել նաև մեր երկրում ապրող թուրքերի շրջանում: Բայց Ֆրանսիան չի կարող մարդկության դեմ ոճրագործությունը թողնել համայնքների կոնֆլիկտի համատեքստում: Երկիրը վերցնում է այդ պատասխանատվությունը»:

Մեզ հետ զրույցում Թորանյանը նաև տեղեկացրեց՝ Մակրոնին հարց են ուղղել Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Ֆրանսիայի նախագահը հաստատել է՝ Էմբարգոյի պարտավորությունները պահպանվելու են:

«Մակրոնն ասաց, որ Ֆրանսիան հարգում է միջազգային օրենսդրության շրջանակներում ստանձնած պարտավորությունները. չի մատակարարում այնպիսի զենք կամ ռազմամթերք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ասաց Թորանյանը:

Միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հարգանքի տուրք մատուցեց ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի և կոմպոզիտոր Միշել Լեգրանի հիշատակին, իսկ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Մակրոնին դուդուկ նվիրեց։ 45 րոպե տևողությամբ ելույթի ժամանակ Մակրոնը բաց չթողեց ոչ մի կարևոր շեշտադրում. հանգիստ ու տեղ-տեղ էմոցիոնալ խոսք, որն ավարտեց հումորով:

«Հայերը յուրահատուկ ստեղծարարներ են, նրանք կարող են լինել 100 տոկոսով հայ և 100 տոկոսով ֆրանսիացի: Այդպես էր ասում նաև Ազնավուրը: Եվ ոչ ոք չէր հարցնում՝ ինչպես կարող էր դա հնարավոր լինել»,- ասաց Ֆրանսիայի ղեկավարը:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ մոտ ապագայում պետական այց կկատարի Հայաստան:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP