17:29 06.02.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունվարի 21- 25-ը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին մանրամասներ նստաշրջանից: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը և Նաիրա Զոհրաբյանը:
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումների քննարկումն էր. ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում տեղի ունեցած ընտրությունների որակը, նշել, որ նախկինում համակարգային բնույթ կրող ընտրախախտումներն այս անգամ առկա չէին, ընտրությունները մրցակցային էին և ազատ, կարևորվել է, որ տեղի է ունեցել բանավեճ՝ ընտրական բոլոր ցուցակների առաջին համարների միջև: Պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ ելույթ են ունեցել նաև քաղաքական խմբերի ղեկավարներ, անհատ պատգամավորներ, որոնք ևս դրական գնահատական են տվել ընտրություններին, իսկ մասնավոր զրույցներում բոլորը շնորհավորում էին մեր պատվիրակությանը՝ Հայաստանում անցկացված ընտրությունների առթիվ:
Ռուբինյանը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակության անդամներով ԵԽԽՎ նախագահի հետ են հանդիպել, նա ևս շնորհավորել է ընտրությունների կապակցությամբ, նշել, որ Հայաստանի օրինակը կարող է և պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար: Հայկական պատվիրակության ղեկավարը նաև առանձին հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ մի շարք պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ: Ռուբինյանը շեշտեց՝ սա հետհեղափոխական Հայաստանի առաջին նոր ձևավորված պատվիրակությունն է, որը համադրությունն է նոր ավյունի և փորձի. այնտեղ ընդգրկված են և փորձառու, և երիտասարդ քաղաքական գործիչներ:
12:14 09.04.2025
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։ ...
12:10 09.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունումՀայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14 17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան 17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան 20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16 17:00- 73 կգ Գոռ Սահակյան Ապրիլի 17 20:00- 81 կգ Ռաֆիկ […] ...
12:05 09.04.2025
«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, […] ...
11:53 09.04.2025
Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարներըԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավւճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...
11:45 09.04.2025
Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ […] ...