16:14 06.02.2019
Հռոմի պապը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, եթե դրան համաձայն լինեն հակամարտող երկու կողմերը, գրում է AP-ն:
Նշվում է, որ Հռոմի պապը նման հայտարարություն է արել ինքնաթիռում` ԱՄԷ-ից Վատիկան վերադառնալիս:
Նա նշել է, որ ստացել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակը, որում նա կոչ է արել վերսկսել բանակցությունները, սակայն պապը դեռ չի կարդացել այն:
Հռոմի պապը հիշեցրել է, որ մինչ այդ տվյալ ուղղությամբ Վատիկանի կողմից տարվող ջանքերն ապարդյուն են անցել:
«Ես կնայեմ նամակը, կփորձեմ հասկանալ, թե ինչ կարելի է անել, ինձ համար գլխավոր նախապայմանն այն է, որ երկու երկրները խնդրեն դրա մասին»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Ինչպես հայտնի է, Վենեսուելայի բնակչության մեծ մասը կաթոլիկ եկեղեցու հետևորդ է:
08:50 09.04.2025
Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող միջոցառումների շարքըԱպրիլի 7-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը և միջոցառումների կազմակերպման […] ...
08:38 09.04.2025
Թրամփը կարծում է, որ Չինաստանն ի վերջո առևտրային գործարք կկնքի ԱՄՆ-ի հետՉինաստանը ցանկանում է առեւտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով մայրաքաղաքում՝ Հանրապետական ազգային կոմիտեի համար դրամահավաքի միջոցառմանը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը 104 տոկոս մաքսատուրքեր կսահմանի չինական ապրանքների վրա, քանի դեռ Պեկինը «առեւտրային գործարք չի կնքել» Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ […] ...
08:28 09.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:20 09.04.2025
ԱՄՆ-ը մարտի կեսերից հարվածել է Եմենում հութիների ավելի քան 300 թիրախների․ Al JazeeraԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դեմ մարտի կեսերին սկսված գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել ապստամբների ավելի քան 300 թիրախներին։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Մեր զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենում հութիների ավելի քան 300 օբյեկտներին մարտ ամսից սկսած»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե […] ...
08:10 09.04.2025
Չինաստանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհերՉինաստանի հյուսիսում ծերանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00-ին) Հեբեյ նահանգի Չենգդե քաղաքի Լոնգհուա շրջանում: «Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ մնացած տարեցները […] ...
08:01 09.04.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...