14:52 06.02.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ բուհերի դասախոսներին մտահոգող խնդրին տրված է լուծում: Նա տեղեկացրեց, որ որևէ դասախոսի կրճատում չի լինելու:
«Բազային ֆինանսավորումը կտրվի, ինչպես անցյալ տարի էր, հետագա ընթացքն ըստ իրենց վարկանիշավորման կլինի: Նրանց մտահոգությունը մասամբ հասկանալի է, մասամբ՝ չէ, այս մրցույթի անցկացման ժամանակ նրանք մի փոքր ավելի ջանք պետք է գործադրեին և իրենց արդյունքները ցույց տային, բայց հիմա նաև գիտության պետական կոմիտեի միջոցով, նրանց հետ քննարկմամբ այդ արդյունքներն ավելի երկար ժամանակում վեր կհանենք»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ հիմք են ընդունել այն, որ անցյալ տարվա սեպտեմբերին բազային ֆինանսավորման համար անցկացվել են մրցույթներ, և լրացուցիչ մրցույթի կարիք չկա, բայց նաև տեղեկացրեց, որ շուտով, գուցե հենց այսօր, շրջանառության մեջ են դնելու ԿԳ նախարարի հրամանի նախագիծ, որով գնահատվելու են ինստիտուտների, գիտահետազոտական կենտրոնների արած աշխատանքները, արդյունքները, նրանց պոտենցիալը, և արդեն ըստ այդ վարկանիշավորման` կառաջարկեն, որ 2020-ից ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի:
«Եթե ասում ենք՝ դնում ենք շրջանառության մեջ, դա լինելու է հրապարակային քննարկում, նախագիծը որոշ գիտնականների հետ քննարկվել է, բայց ավելի լայն քննարկման կդրվի»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ որոշվեց ֆինանսավորման կարգը փոխել, Հարությունյանը պատասխանեց, որ մեր գիտնականները դրա հետ կապված վերապահում ունեին, մրցույթների կազմակերպման ժամկետների առումով որոշակի դժվարություններ կլինեին, երրորդը, քանի որ մրցույթն արդեն անցկացրել էին, լրացուցիչ մրցույթի կարիք չկար:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի որ անցյալ տարեվերջին ընդունվեց ֆինանսավորման մեթոդը փոխելու որոշում, ինչո՞ւ է հիմա մեղայականով այլ որոշում բերվել:
«Հարգելի՛ս, սա կռիվ-կռիվ չի, որ մեղայականով-չմեղայականով քննարկումներ կան, հասարակության ձայնը երբ լսում ենք, ասում եք՝ ինչո՞ւ եք մեղա գալիս, չենք լսում, ասում եք` բիրտ ուժ եք կիրառում: Ըստ նպատակահարմարության ընդունվեց այս որոշումը, որը, կարծում եմ`և՛ կառավարության, և՛ ԿԳՆ-ի, և ՛ Գիտության կոմիտեի համար, որ մրցույթ պետք է անցկացներ, և՛ գիտնականների համար փոխադարձ ընդունելի որոշում էր: Մեր գիտահետազոտական կենտրոնների մեծամասնությունն ունիկալ են, այն բազային ֆինանսավորմամբ ու ծրագրերով, որ պետք է մրցույթ անցկացնեինք, մեծ մասը հաղթելու էր, բայց մենք ուզում ենք նաև մրցակցային դաշտ ստեղծել: Եթե կա մրցակցային դաշտ, ու չկան մոնոպոլիաներ, ունենում ենք ավելի լավ արդյունքներ, կքննարկենք, այս կարգն ավելի հղկված կլինի»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ չափորոշիչներ են կիրառվելու անցկացվելիք մրցույթների ժամանակ, Հարությունյանն ասաց, որ դրանք տարբեր են լինելու՝ վերջին տարիներին ցույց տված արդյունքները, ֆինանսավորում-արդյունք հարաբերակցությունը, գիտական պոտենցիալը, որքան գիտնականներ են ներգրավված, ինչ արդյունավետությամբ են աշխատում, ինչ հրապարակումներ ունեն արտասահմանյան հայտնի պարբերականներում և այլն: Նա տեղեկացրեց, որ մոտ 30 չափանիշ կա:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...