Գիտությունը կղզիացած յոլա է գնում, իսկ կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում, փորձագետներ է հրավիրում. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--1.91 oC

Գիտությունը կղզիացած յոլա է գնում, իսկ կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում, փորձագետներ է հրավիրում. վարչապետ

13:46 06.02.2019

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման կարգը 2019 թ. կպահպանվի, սակայն տարվա կեսին կմշակվի և կառավարությանը կներկայացվի նոր կարգ: Կառավարության այսօրվա նիստին  հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Տարվա ընթացքում հետևողական կլինենք՝ հասկանալու բազային ֆինանսավորման արդյունավետությունը և նոր առաջարկ կներկայացնենք: Ներկայումս պետությունը չի հետևում այն արդյունքներին, որոնց համար տալիս է ֆինանսավորում»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս մեխանիզմի փոփոխությունը ճակատագրական է մեր գիտության զարգացման համար: Նա նաև նշեց, որ ամենամեծ խնդիրը իրականության, կյանքի, տնտեսության, անվտանգության պահանջների և գիտության միջև կապի խզումն է:

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ակնկալում մեր գիտությունից, գիտություն էլ հասկանա՝ ինչ ենք ակնկալում իրենից  ու գնանք մեխանիզմեր ստեղծելու ճանապարհով: Մի կողմից ասում ենք, որ գիտության ֆինանսավորումը բավարար մակարդակի չէ և արդյունքները ևս, բայց երբ ինչ-որ բան ուզում ենք փոխել, սկսում են արձագանքներ ու պարզվում է, որ բոլորը առանձնապես դժգոհ չեն նրանից ինչից բոլորը դժգոհում են: Ասում են՝ լավ, հեղափոխություն էր, անցավ, տեղի կունենա դարձ ի շրջանս յուր: Այսպիսի ակնկալիքները սին են: Պետք է գնանք ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով: Քիչ փողով շատ արդյունք ստանալու մեխանիզմը պետք է ունենանք»,- ասաց նա:

Վարչապետը նաև նշեց, որ պետք է լուրջ համագործակցել գիտնականների հետ՝ բուհական գիտական հետազոտական աշխատանքների մեկտեղումն է այն հայեցակարգային բազան, որի վրա պետք է հիմնվի խնդիրների լուծումը:

«Մենք երբեք չենք հիշում, որ տնտեսագիտական համալսարաններ ունենք, մեր խնդիրների լուծումը գուցե փնտրենք այնտեղ, դրամաշնորհներն ուղղենք մեր գիտնականներին: Այն բոլոր հարցերը, որ մենք փնտրում ենք, պետք է մեր գիտական միջավայրին արտապատվիրակենք, ներսում հարցերի պատասխանները պետք է ստանանք: Գիտնականներն էլ իրենց պետք է ներգրավված զգան այս բարեփոխումների գործընթացին: Գիտությունը կղզիացած յոլա է գնում, իսկ կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում, փորձագետներ է հրավիրում, որ խնդիրները լուծի»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP