Տեփանոսյանը հրազենային վնասվածք է ստացել մեքենայի մեջ նստած, կրակել են տանիքից. Օսիպյանի ցուցմունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Տեփանոսյանը հրազենային վնասվածք է ստացել մեքենայի մեջ նստած, կրակել են տանիքից. Օսիպյանի ցուցմունքը

13:17 06.02.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը շարունակվում է: Դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Հիշեցնենք` նա յոթ օր շարունակ զինված խմբի կողմից պահվել է գնդում: Ոստիկանապետը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան` ժամը 5-ի սահմաններում, հերթապահից ստացավ տեղեկություն, որ ոստիկանական գունդը գրավել են մի խումբ զինված քաղաքացիներ:

«Ես  չեմ համակերպվում այն գաղափարի հետ, թե գրավել են: Դա զավթում էր: Տեղեկանալով այս  մասին՝ ծառայողական մեքենայով եկա ՊՊԾ գունդ: Հասնելով բաժնի մոտ` տեսա հավաքված մի խումբ ոստիկանների, տեսա անկանոն զինված մի խումբ մարդկանց: Տղաների ձեռքին զենքեր կային` ինքնաձիգեր, ատրճանակներ, տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար: Հասկացա, որ գունդ  են մտել, վերցել են մեր կապի միջոցները և մեր հաճախականությամբ կապի մեջ են մտել:

Խոսեցի Պավլիկի  հետ, ասացի՝ առաջարկում եմ դուրս գալ և զենքերը դնել: Նաև Պավլիկին առաջարկեցի մոտենալ, հասկանալ՝ զոհեր, վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ: Փորձում էի բացատրել, որ դա ճիշտ չէ: Մեր բանակցությունների ժամանակ խոսակցությունը ձգված տոնայնության մեջ էր, հասկացա, որ անիմաստ է այդ խոսակցությունը. ինձ ասեցին, որ զոհ չկա. ում պետք էր` բժշկական օգնություն են ցույց տվել: Սեդրակը ձեռքը գցեց, որ խլի իմ կապի միջոցը, հետո մեկն ինքնաձիգի կոնդակով գլխիս հարված հասցրեց, 5-6 հոգով ինձ տարան, ճանապարհին գլխիս ստանում էի հարվածներ: Հետո իմացա, որ առաջին հարվածողն Աշոտն էր: Ինձ տարան գունդ: Ներսում տեսա համակարգչի մոտ նստած Վարուժան Ավետիսյանին: Մյուս սենյակում՝ հանգստի սենյակում նկատեցի՝ ձեռնաշղթաներով 8 ոստիկան կար, մեզ  էլ կանդալեցին՝  ինձ  ու Վարդան Եղիազարյանին:

Մենք չէինք դադարում բանակցել, ինձ հաջողվեց համոզել, որ ձեռքերս ազատեն, այնուհետև ինձ  տարան դուրս, ձախ թևի վրա Սեթոն էր` Պավլիկի տղան էր, ինքը ոնց որ ներկա-բացակա էր անում:

Բարձրախոսը տվեցին իմ ձեռքը, թե հիմա քեզ ստեղ գյուլլում են, դիմի՛ ոստիկաններին, որ գան, միանան մեզ: Ես դիմեցի ոստիկաններին՝ խնդրեցի այս ուղղությամբ չկրակել, իրենք  էլ չեն կրակի: Ասեցի` դրանից ավել բան չեմ ասի: Մոլոտով կոկտեյլներ էին պատրաստվում, դիմացի բարձրահարկ շենքում էր շարժ նկատվում: Դրանից  հետո նկատեցի, որ ոստիկանական զրահամեքենա՝ ԲՏՌ, մտավ գունդ, գունդը զավթած տղաների կողմից  կրակահերթ եղավ, հետո  իմացա, որ 2-3 ոստիկան վիրավորվել էր: Իմ հեռախոսը թողել  էին իմ մոտ, որպեսզի կապը դրսի  հետ պահպանեմ:

Հարցրի, թե Վանոյան Արթուրն ո՞ւր է, ասեցին՝ չգիտեն: Այդ օրը Վանոյանը հերթապահ էր: Պավլիկ Մանուկյանի հետ բարձրացանք  վարչական շենքի իր աշխատասենյակը: Մուտքից պատկերացրի` ինչ է կատարվել. նկատեցի պատի վրայի գնդակի տեղեր, ինքնաձիգի պարկուճներ, արյան հետքեր, ինչքան մոտենում էի աշխատասենյակին՝ արյան հետքերը շատանում էին, պատերին արյունոտ ձեռքերի հետքեր կային, հասկանալի էր, որ վիրավորը պատերից բռնված է քայլել: Հնարավոր չէր ներս մտնել, ամբողջն արյուն էր:

Աշխատասենյակում ամենը թափթփված էր: Երբ բարձրացրինք  վերմակը, տեսանք Արթուր Վանոյանին` մահացած վիճակում: Զայրացա, հունից դուրս եկա: Պավլիկն ասեց՝ էս ո՞վ է արել, ո՞վ է  սպանել: Ես էլ ասեցի` գյուլլող տղա եք, ձեզ ստեղ գյուլլեք, պրծեք: Գնդում մնացինք 7-8 օր  պատանդառված, մեզ հսկում էին Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը: Առավոտյան տեղեկացա, որ հարթակ են հատկացրել  լրագրողների համար: Շատ-շատերի մոտ կային ինքնաձիգներ,  Կալաշնիկովներ ու ատրճանակներ: Տղաներից ոմանց մոտ կային 2-3 ատրճանակներ: Դրանք գնդի  հաշվեկշռում եղած զենքերն էին, կային նռնակներ:

Նախապատրաստական աշխատանքները  բոլորն էին իրականացրել: Աշխատանքները կոորդինացնում էր Մխիթարը: Հետո իմացա, որ ուզեցել են ինձ գան տանից տանեն, հարցրի` ինչի՞  իմ հետևից պիտի գայիք, ասել են` ամենաճանաչված ոստիկանը դու ես: Մխիթար Ավետիսյանը  հենց առաջին պահից աչքի ընկավ՝ նա արնահոսում էր, չէր հասկացվում գլխի՞ց էր, թե՞ ճակատից  էր վիրավոր: Հետո նրան վիրակապեցին, ու ամեն օր թարմացվում էր վիրակապը: Մեզ պատմեցին, թե ինչպես է տեղի ունեցել Վանոյանի մահը:

Գագիկ Եղիազարյանն ու Պավլիկ Մանուկյանը պատմեցին, որ գունդ մտնելուց ներսից կրակել են, իրենք ասել են` մի՛ կրակեք, իրենք կրակել են: Եթե չեմ սխալվում, Սմբատն է կրակել: Նա զինված  է եղել ատրճանակներով, կարաբինով, ՍԿՍ տեսակի, օպտիկական: Հեռախոսները ձեռք  էին բերել «Փեթակ» առևտրի կենտրոնից նոր համարներով, որպեսզի չգաղտնալսվեր: Կարո Եղնուկյանի բնակարանում էին կատարել նախապատրաստական աշխատանքները: Յուրաքանչյուրը գնդում  հստակ պարտականություն ուներ՝  Գևորգ Իրիցյանը հսկում էր Սարի  թաղի ճանապարհը  և գնդի հարևանությամբ այգին: Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները մեզ հետ էին, մեզ էին հսկում, նաև Տիգրանն էր հսկում: Գունդը գունդ  չէր, ավերած էր, պահեստները  խայտառակ վիճակում էին, կոշիկներն ու շապիկները զինված խմբի անդամների հագին  էին:

Ոստիկան Գագիկ Մկրտչյանը եղել է գնդի հերթապահ, էնտեղ կողմնակի անձ  իրավունք չուներ մտնելու, Գագիկը  հենց պահեստի  մոտ է  վիրավորվել, տեղափոխել են հիվանդանոց, շատ ծանր վիճակում էր, չէր կարողանում խոսել: Տեփանոսյանը հրազենային վնասվածք է ստացել մեքենայի մեջ նստած: Հետո իմացա, որ կրակել  են տանիքից, դիպուկահար է կրակել, և կրակողը եղել է  Սմբատ Բարսեղյանը»,- պատմեց ՀՀ ոստիկանապետը: Նա նաև ասաց, որ գնդի տարածքում չի կարողացել ազատ տեղաշարժվել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP