23:18 05.02.2019
Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտարարություն է տարածվել հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«2014 թվականի հունվարին, երբ ստանձնում էի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հստակ գիտակցում էի, որ նոր ձևավորվող համակարգի կայացումը բարդ և պատասխանատու գործ է: Վստահ էի նաև, որ կարճ ժամկետում (չորս տարի) և սահմանափակ ռեսուրսների պայմաններում հաջողության հասնելու գրավական կարող էին լինել միայն պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, անսահման աշխատասիրությունն ու թիմային աշխատանքը:
2017-2018 թվականների լայնածավալ օրենսդրական բարեփոխումներից հետո կոռուպցիայի կանխարգելման ուժեղ և ամբողջացված համակարգն իրականություն դարձավ: Կոռուպցիայի կանխարգելումը՝ որպես դրա դեմ պայքարի հիմնական ուղղություն, դրվեց ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով ու գործիքակազմով:
Նոր օրենսդրական լուծումները պատշաճ նախադրյալներ ստեղծեցին պաշտոնատար անձանց ֆինանսական թափանցիկության, հայտարարագրերի վերլուծությունների միջոցով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, շահերի բախման դեպքերի կառավարման և կանխարգելման համար:
Այս հետևողական ջանքերը ոչ միայն արժանացան միջազգային մասնագիտացված կառույցների բարձր գնահատականներին, այլև համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված հավակնոտ առաջարկների հիմք հանդիսացան:
Սակայն բարեփոխումների շարունականության հեռանկարը պահանջում էր նաև սեղմ ժամկետներում հետագա քայլերի ձեռնարկում՝ սահմանադրական կարգավորումներին համահունչ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում, պաշտոնյաների նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողական մեխանիզմների գործարկում, ապօրինի հարստացումը բացահայտող տվյալներով նոր հայտարարագրերի հավաքում և վերլուծություն, ինչպես նաև ուժեղացված համագործակցություն իրավապահ մարմինների հետ:
Օրենքի ուժով Հանձնաժողովի երկարաձգված լիազորություններն էլ առավելապես պետք է ապահովեին ինստիտուցիոնալ համակարգի սահուն փոխակերպումը:
Մինչդեռ անցումային ժամանակահատվածին բնորոշ խնդիրները լուծում չստացան.
• չձևավորվեց օրենքով նախատեսված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ավելին, օրենքի հստակ պահանջների անտեսմամբ չկազմակերպվեց և չանցկացվեց այդ մարմնի անդամների թեկնածուների ընտրության մրցույթ:
• 2019 թվականի հունվարի 1-ից փոփոխվեց հայտարարագրի բովանդակությունը: Ըստ այդմ, ուժը կորցրին հայտարարագրերին առնչվող օրենսդրական նախկին կարգավորումները: Կառավարության կողմից չհաստատվեց հայտարարագրի նոր ձևանմուշը, քանի որ այն պետք է առաջարկվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Բացի դրանից, 2019 թվականի հունվարի 1-ից հայտարարագրերը ենթակա են ներկայացման ոչ թե Էթիկայի հանձնաժողովին, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ այսինքն՝ դեռևս գոյություն չունեցող մարմնին:
• չնայած շահագրգիռ միջազգային գործընկերների հետ ունեցած պայմանավորվածություններին՝ մինչ օրս էլեկտրոնային հայտարարագրման համակարգը տեխնիկապես համապատասխանեցված չէ օրենսդրական նոր կարգավորումներին:
• թեև սահմանադրական և օրենսդրական մակարդակում տևական ժամանակ ուժի մեջ են մտել մի շարք հանրային պաշտոնյաների (պատգամավորներ, կառավարության անդամներ, դատավորներ և այլն) անհամատեղելիության պահանջները, սակայն նոր մարմին չձևավորելու պատճառով չեն կիրառվում դրանց պահպանումը վերահսկող օրենքով նախատեսված կառուցակարգերը:
Անտեսված են մնացել նաև վերոնշյալ խնդիրների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների հայտնած մտահոգությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հանձնաժողովի ձեռնարկած քայլերը:
Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին և անցումային փուլում առկա խնդիրների լուծման նկատմամբ ունեցած պատասխանատվությանս հետ: Ուստի, այսօրվանից դադարեցնում եմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում պաշտոնավարումս:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում տեղական և միջազգային գործընկերներիս, ովքեր իրենց աջակցությամբ, հոգատարությամբ և թիմային աշխատանքով նպաստել են Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման համակարգի կայացմանը, կիսել են պատասխանատվության ծանր բեռը և իրենց ներդրած ջանքերով մասնակից դարձել արձանագրված հաջողություններին:
Հետագա գործունեությանս մեջ շարունակելու եմ առաջնորդվել իմ կարգախոսով՝ «հավատարիմ մնալ գաղափարներին՝ անկախ կարգավիճակից»»:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...