Տիգրան Պետրոսյանը կնշանակվի Շիրակի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Տիգրան Պետրոսյանը կնշանակվի Շիրակի մարզպետ

23:31 05.02.2019

Կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Շիրակի մարզպետ նշանակելու հարցը: Ըստ շրջանառվող լուրերի՝ մարզպետի ամենահավանական թեկնածուն Տիգրան Պետրոսյանն է, որը «Իմ քայլը» դաշինքի  վարկանիշային ցուցակով մասնակցում էր նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններին և ստացել էր 4600 քվե:

SHANTNEWS․am-ի հետ զրույցում Տիգրան Պետրոսյանը նշել է, որ տարածված լուրերը մեկնաբանել չի ցանկանում և միայն կառավարության վաղվա նիստի օրակարգի հաստատումից հետո կներկայացնի իր պաշտոնական տեսակետը:

«Առավոտյան կառավարության նիստի հարցերը կֆիքսվեն, քանի մարզպետ նշանակելու հարցը հստակեցված չէ, ես մեկնաբանություն անել չեմ ցանկանում: Մարդիկ ինֆորմացիա են տարածել կառավարությունում ունեցած իրենց աղբյուրների հիման վրա, որը ես ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ մերժել, իրավիճակը ահագին բարդ է»,- մեկնաբանել է  Տիգրան Պետրոսյանը:

Պատգամավորի նախկին թեկնածուն նաև նշել է, որ մինչ այս եղել են տարբեր քննարկումներ, տարբեր մոտեցումներ, վերջնական որոշումը կկայացնի կառավարությունը, ինչին շատ քիչ է մնացել:

«Մենք նաև մարզպետի պաշտոնի հնարավոր նշանակման քննարկում ենք ունեցել»,- պարզաբանել է Տիգրան Պետրոսյանը, որն անկուսակցական է ու նշել է, որ մարզպետի նշանակման հարցում կուսակցական պատկանելության հարց մինչ այս պահը չի քննարկվել:

Իսկ  մեր հարցին՝ արդյո՞ք նա հրավիրված է վաղը կայանալիք կառավարության նիստին, թե՞ ոչ, Տիգրան Պետրոսյանը պատասխանել է.

«Այո´, ես վաղը հրավիրված եմ Երևան»։

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1979 թվականին։ Դասավանդում է Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում և Շիրակի պետական համալսարանում, աշխատում է նաև «Հայկական Կարիտաս»-ում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 25.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

BACK_TO_TOP