Շիրակի մարզի դատախազը պահանջում է պաշտոնից հեռացնել Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին ու փոխտնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Շիրակի մարզի դատախազը պահանջում է պաշտոնից հեռացնել Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին ու փոխտնօրենին

00:45 06.02.2019

Շիրակի մարզի դատախազը պահանջում է պաշտոնանկ անել Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին և փոխտնօրեն Անահիտ Միսկարյանին։ Կարեն Գաբրիելյանն այս մասին փետրվարի 1-ին միջնորդագիր է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնակատար Վարդան Գրիգորյանին։ Իսկ նման որոշման համար հիմք են հանդիսացելհարուցված քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ տնօրենն ու փոխտնօրենը, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, կատարել են պաշտոնական կեղծիք ու այդ գործում ներգրավել դպրոցի թվով 25 աշխատակիցների։

Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել՝ համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին։

Դատախազը դպրոցի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, այսինքն` քրեկան գործը կարճվել է, սակայն  դատախազը Նարինե Մեսրոպյանին և Անահիտ Միսկարյանին պաշտոնազրկելու միջնորդություն է ներկայացրել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետագա պաշտոնավարումը կհեղինակազրկի հանրակրթության ոլորտը՝ պահանջել է նրանց պաշտոնազրկել։

«Պահանջել եմ նրանց նկատմամբ կարգապահական տույժ կիրառել՝ ազատել պաշտոններից՝ նկատի ունենալով, որ նշված անձինք կորցրել են վստահությունը և աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ դա հիմք է նրանց աշխատանքային պայմանագիրը լուծարելու համար։ Քրեական գործի քննությունն ավարտված է և այդ միջնորդագրի համար բոլոր հիմքերը կան։ Միջնորդագիրը ներկայացվել է մարզպետի պաշտոնակատարին։ Մեկամսյա ժամկետում միջնորդագիրը պետք է քննարկվի։ Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի «»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Իսկ թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը SHANTNEWS.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ դատախազի միջնորդագրի մասին իրեն ոչինչ հայտնի չէ։

«Ես ոչ մի միջնորդագրի մասին տեղյակ չեմ։ Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել։ Այո, եղել է քրեական գործ, որը հունվարի 26-ին կարճվել է, ու ես բացարձակ տեղեկություն չունեմ, որ դատախազը նման միջնորդագիր է ներկայացրել։ Իմ ձեռքի տակ ոչինչ չկա, դրա համար չեմ կարող ոչինչ մեկնաբանել այս պահին»,-SHANTNEWS.am-ին ասել է Նարինե Մեսրոպյանը։

«Շիրակի մարզի դատախազության կողմից Գյումրու թիվ 19-րդ դպրոցում ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննության շրջանակներում ձեռք բերված տվյալները ապացուցել են նշված դպրոցի տնօրենի կողմից Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հանցավոր արարքներ կատարելու փաստը։ Այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և պաշտոնական կեղծիք կատարելը, ինչի կապակցությամբ՝ նշված դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել հիշյալ հանցագործությունները կատարելու համար։ Բացի այդ, հիմնավորվել է նաև, որ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակել են նույն դպրոցի թվով 25 աշխատակիցներ։ Նրանցից երկուսի կողմից պաշտոնական փաստաթղթերում կատարվել են նաև ակնհայտ կեղծիքներ։ Հաշվի առնելով, որ ինչպես դպրոցի տնօրենը, այնպես էլ թվով 25 աշխատակիցներ զղջացել են իրենց կատարած արարքի համար, ընդունել են իրենց մեղքը, նախկինում դատապարտված չեն եղել և առաջին անգամ են կատարել միջին ծանրության հանցավոր արարքներ, ավելին՝ տնօրենի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված նյութական վնասը՝ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է»,-  ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

22:48 27.11.2024

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

22:38 27.11.2024

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

22:32 27.11.2024

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

Ճանաչված ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպմանը Մատվեյ Սաֆոնովին դաշտ դուրս բերելու համար։ Ռուս դարպասապահի սխալի հետևանքով խփվել էր հանդիպման միակ գոլը և փարիզցիները պարտվել էին։ «Սեյվերը, որ կատարում է Սաֆոնովը, Դոնարուման կատարում է յուրաքանչյուր խաղում։ Խնդիրը նույնիսկ ռուսի սխալը չէ, այլ այն, թե ինչու՞ ընդհանրապես խայտառակվել […] ...

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

22:24 27.11.2024

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փոստատար ընկերության լոգիստիկ կենտրոնում պայթուցիկներ են հայտնաբերվել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել ռենտգենյան սարքի միջոցով բեռնափոխադրումների սովորական զննման ժամանակ։ Ինչպես հայտնում են BNT-ի աղբյուրները, ռենտգենն արձագանքել է երկու փաթեթի, որոնք անմիջապես մեկուսացվել են անվտանգ գոտում։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ […] ...

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

BACK_TO_TOP