17:21 05.02.2019
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ օրհներգը փոխելու վերաբերյալ իր աղմկահարույց տեսակետին: Նրա խոսքերով՝ օրհներգը փոխելու նախագիծ օրակարգում չունեն, դրա մասին խոսվել է միայն հանրային քննարկում սկսելու համար: Ըստ նրա՝ հանրային քննարկումը ստացվել է, արդյունքում՝ ինքը և հանրությունը հետևություններ արել են:
«Գործող օրհներգը, այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության մեծ մասի սրտով չէ։ Այլ հարց է, որ մեկը Արամ Խաչատրյանինն է հավանում, օրինակ՝ ես, և դրա հիմնավորումները ունեմ, եթե պետք է կներկայացնեմ։ Մեկը Շառլ Ազնավուրի տարբերակն է առաջարկում, մեկը՝ Տիգրան Մանսուրյանի, բայց մի բան միանշանակ է, որ մենք կոնսենսուս՝ գործող օրհներգի հետ կապված, չունենք»,- ասաց նա։
Նրա խոսքերով՝ հաշվի առնելով բոլոր կարծիքները՝ հիմնական դեմ կարծիքները, միջանկյալ մի տարբերակ է գտել, որը երբ վերջնական տեսքի կբերվի, կներկայացնի հանրությանը: Սիմոնյանը շեշտեց, որ դա չի ենթադրում խմբակցության հետ կապված գործառույթներ:
«Պատմության մասին խոսելիս մենք պետք է մի բան ֆիքսենք, որ ունեցել ենք Կոմիտաս վարդապետ, որը բազմաթիվ խնդիրների ներքո Թուրքիայում ծնվելով հանդերձ, զբաղվել է այն բանով, որ առանձնացրել է և տարանջատել հայկական երաժշտությունը համաշխարհայինից, ինչպես նաև ստեղծել է շարականներ։ Հետագայում Արամ Խաչատրյանը, այսպես ասած, ընդվզել է Սովետական միության դեմ, և ՀՀ Խորհրդային Հանրապետության ժամանակ գրել է քրիստոնեական շարական՝ «Քրիստոս մեր մեջ հայտնեցավ»։ Այդ ամենը մենք, կարծում եմ, չպետք է անտեսենք և վերցնենք «Իտալացի աղջկա երգը»՝ որպես օրհներգ։ Ես համարում եմ, որ ունենք Կոմիտաս, Արամ Խաչատրյան և մենք «Իտալացի աղջկա երգի» կարիքը չունենք։ Այո´, դա մեր պատմությունն է, մենք միշտ պիտի հիշենք այդ երգը, բայց, ժողովո´ւրդ, մենք առաջ ենք գնում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
15:26 22.11.2024
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել15:12 22.11.2024
ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցերՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...
15:05 22.11.2024
Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ ՖիցոՈւկրաինայում ռազմական գործողությունների շարունակականությունը ձեռնտու է Վլադիմիր Զելենսկուն՝ Կիևին արևմտյան օգնության շարունակական հոսքի պատճառով։ Այս մասին Սերբիայի ռադիոյի եւ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: «Ավելի ու ավելի շատ նոր ապացույցներ են գալիս հաստատելու, որ Արևմուտքը, ի վերջո, ցանկանում է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Պատերազմը ձեռնտու է Զելենսկուն, քանի որ Ուկրաինան անընդհատ օգնություն […] ...
14:54 22.11.2024
Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...
14:47 22.11.2024
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատարՆոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, […] ...
14:40 22.11.2024
Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանըԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արձագանքել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մարտական փորձարկմանը։ «Վերջին էսկալացիայից ելնելով՝ մենք բոլորս տեսնում ենք, թե որքան վտանգավոր է այս պատերազմը։ Սարսափելի էսկալացիա», – ասել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում։ »,- ասել է Շոլցը՝ մեկնաբանելով ռուսական հրթիռի կիրառումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում փորձարկել է […] ...