Նախորդ շաբաթ տուգանային հրապարակ է տեղափոխվել 334 մեքենա. ՃՈ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+11.09 oC

Նախորդ շաբաթ տուգանային հրապարակ է տեղափոխվել 334 մեքենա. ՃՈ

19:28 05.02.2019

Ճանապարհային ոստիկանության` մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցները հունվարի 28-ից փետրվարի 3-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում, խոշոր քաղաքներում ու հանրապետության ավտոճանապարհներին։

Այդ ընթացքում Երևանը սպասարկող ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 229 տրանսպորտային միջոց։ 22 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, մյուս մեքենաների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։

Ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցները Հյուսիսային պողոտայում և հարակից տարածքում իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում միայն փետրվարի 1-ին 10 մեքենա են հայտնաբերել, որոնցից 9-ի խլացուցիչները վերասարքավորված են եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 1-ը շահագործվել է փոխարինված համարանիշերով։ 10 մեքենան էլ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 82 տրանսպորտային միջոց։ 41-ի վարորդները հողմապակու թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին։

Հունվարի 28-ից փետրվարի 3-ը մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 105 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 79-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ 12 վարորդ մեքենաները վարել են ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով, 1-ն՝ առանց համարանիշերի։ Մյուսները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։

Մարզերում հայտնաբերվել է առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող ընդհանուր 169 մեքենա, որոնցից միայն 15-ի վարորդներն են թաղանթապատումը տեղում վերացրել։ 8 վարորդ էլ վարչական տույժի է ենթարկվել երթևեկելիս տրանսպորտային միջոցներից տարբեր իրեր փողոց նետելու համար։
Ճանապարհային ոստիկանությունը նույն հետևողականությամբ շարունակելու է ուժեղացված ծառայությունը՝ անհանդուրժող լինելով կարգազանցների նկատմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը շահագրգռված է Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

20:07 11.04.2025

Հայաստանը շահագրգռված է Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն […] ...

SHANTNEWS

20:00 11.04.2025

SHANTNEWS

Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ

19:53 11.04.2025

Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։ ...

Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետ

19:45 11.04.2025

Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետ

Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

19:40 11.04.2025

Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […] ...

Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակին

19:35 11.04.2025

Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ Ռազմավարական պլանի հաստատումից […] ...

BACK_TO_TOP