««Գազպրոմ Արմենիա»-ն ստիպված կլինի վերանայել իր ներդրումային քաղաքականությունը». Վահե Դավթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

««Գազպրոմ Արմենիա»-ն ստիպված կլինի վերանայել իր ներդրումային քաղաքականությունը». Վահե Դավթյան

23:58 05.02.2019

Հունվարի 1-ից սահմանին գազի գնի թանկացման արդյունքում Հայաստանը ստիպված կլինի իրականացնել կոմպենսացիոն քաղաքականություն, նման կարծիքի է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փորձագետն անդրադարձել է հարցին, թե ինչպես կանդրադառնա գնի թանկացումը երկրի արտաքին պարտքի ծավալի վրա, և որքան ժամանակ Հայաստանը կկարողանա զսպել գները ներքին շուկայում: Խոսելով պարտքի մասին՝ փորձագետը շեշտել է, որ դեռևս նախադրյալ չկա հաշվարկելու ապագայում գոյանալիք հավելյալ պարտքը, իսկ կոմպենսացման ճանապարհը, ըստ նրա, հետևյալն է.

«2005-2014թթ․-ը գազի սակագինը զսպվել է Հայաստանի սպառողի համար, որ մենք տարբեր էներգետիկ գազատրանսպորտային ենթակառուցվածքներ փոխանցել ենք ռուսական կողմին՝ զսպելով սակագների աճը: Կարծում եմ՝ կոմպենսացիոն քաղաքականությունը կշարունակվի, բայց այլ դրսևորմամբ: Դրա առանցքային դրսևորումը կկայանա նրանում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ստիպված կլինի վերանայել իր ներդրումային քաղաքանությունը, որը 2018-20 թթ․-ին կազմում է մոտ 32 մլրդ դրամ, որից 20 մլրդ-ն ուղղվելու է Աբովյանի ստորգետնյա գազի պահեստարան-կայանի հզորություններն ավելացնելու ուղղությամբ, կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիա»-ն, որը վերջին շրջանում հայտարարություններով է հանդես գալիս, որ չի պատրաստվում ինքնուրույն կոմպենսացիա իրականացնել, ստիպված կլինի վերանայել ներդրումային քաղաքականությունը, որն, իհարկե, վտանգ չի ներկայացնում Հայաստանի տնտեսական անվտանգության և էներգետիկ անվտանգության համար, բայց ուղղակիորեն ռիսկեր տեսնում ենք՝ կապված ստորգետնյա պահուստարանի հզորությունների ավելացման քաղաքականության վերաբերյալ»,- ասաց Վահե Դավթյանը:

Իսկ երկրի ներսում կայուն սակագնային քաղաքականություն իրականացնելու համար, ըստ նրա,  «Գազպրոմ Արմենիա»-ն կանգնել է ևս մեկ նոր մարտահրավերի առջև. Խնդիրը վերաբերում է գազատրանսպորտային համակարգում գազի ահռելի կորուստներին:

«Հիմնական կորուստը տարեկան կազմում է 140 մլն խմ գազ, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, ինչը նշանակում է, որ ներկրումը կազմում է տարեկան մոտ 2 մլրդ խմ գազ: Այս ցուցանիշը բավական բարձր է, կազմում է մոտ 6-7 տոկոս, բայց երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ զարգացած գազատրանսպորտային համակարգերում, իսկ մենք մեզ այդպես ենք դիտարկում, այնտեղ կորուստները չեն գերազանցում երեք տոկոսը, սա արդեն այն ցուցանիշն է, որի դեպքում գազատրանսպորտային օպերատորը ստիպված է հակաճգնաժամային ռեժիմի անցնել»,- նշում է փորձագետը:

Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա»-ն պետք է փորձի գոնե 3-4 տոկոսով նվազեցնել գազի կորուստները:

Իսկ միայն կոմպենսացիոն քաղաքականություն իրականացնելով՝ հնարավո՞ր է շարունակ զսպել գազի գինը ներքին շուկայում՝ թույլ չտալով, որ սահմանին գոյություն ունեցող գինն ազդի ներքին սպառման գնի վրա, մասնագետը պատասխանել է.

«Դա չի կարող հիմնական ճանապարհ լինել, որովհետև երկրի ներսի ռեսուսրներն էլ անսպառ չեն, նաև պետք է հաշվի առնենք, որ գոյություն ունեն մակրոտնտեսական գործընթացներ, որոնք ազդում են սրա վրա, նախևառաջ պետք է հաշվի առնենք, որ գազի գներն ավանդաբար կախված են նավթի միջազգային շուկաներում առկա գնից, և քանի որ վերջին շրջանում նավթի գինը համաշխարհային շրջանում է դրսևորում, կես տարում մոտ 80 դոլարից իջավ 60 դոլարի, ինչն ազդում է գազի գնագոյացման վրա, այսինքն՝ երկրները, որոնք նավթ և գազ են արտահանում, ստիպված են կորուստները, որոնք առկա են նավթային տիրույթում, կոմպենսացնել նաև գազային տիրույթում որոշակի սակագնային կորեկցիաներով»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

17:30 18.04.2025

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի բախումը: Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի […] ...

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

BACK_TO_TOP