Արշալույսի գյուղապետը չի պատրաստվում հրաժարական տալ, գյուղացիներն էլ չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ցույցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+6.09 oC

Արշալույսի գյուղապետը չի պատրաստվում հրաժարական տալ, գյուղացիներն էլ չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ցույցերը

16:58 04.02.2019

Այսօր շարունակվել են բողոքի ակցիաները Արմավիրի մարզի Արշալույս համայնքում: Մի քանի օր է՝ գյուղացիներն այստեղ ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Վերջինս Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:

Գյուղացիներն իրենց պահանջներում պնդում են, որ գյուղապետը ընտրողական վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ: Նրանք, որոնք մասնակցել են գյուղապետի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին, ենթարկվում են ճնշումների, գյուղապետը հարկահավաքության խիստ միջոցներ է կիրառում նրանց նկատմամբ: Այս մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ փոխանցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որն առավոտից ներկա է գտնվել գյուղի զարգացումներին:

«Ոստիկաններ էին եկել, որպեսզի վերականգնեին գյուղապետարանի բնականոն աշխատանքը, որովհետև «Հավաքների ազատության մասին» օրենքով պիտի պետական շինություններից ողջամիտ հեռավորության վրա անցկացնեն հավաքները, ոստիկանների գալուց լարվել էին գյուղացիները: Խոսեցի ոստիկանների հետ, իրենք բավական դրական էին տրամադրված և չեզոք, ասացին, որ եկել են անվտանգություն պահպանելու, խոսեցի ցուցարարների հետ, իրենք, բնականաբար, շարունակում են պահանջել գյուղապետի հրաժարականը»,- ասաց Թագուհի Ղազարյանը:

Բողոքի ցույցի պատճառով կաթվածահար է եղել գյուղապետարանի աշխատանքը, լարված իրավիճակը բավական երկար է տևել, սակայն, պատգամավորի վստահեցմամբ, բերման ենթարկվողներ չեն եղել:

«Բերման ենթարկվածներ չեն եղել, ուղղակի ոստիկանության պնդմամբ՝ համաչափ ուժի կիրառմամբ իրենց փոխադրել են մեկ այլ վայր, բայց բերման չեն ենթարկել, իհարկե, գյուղացիները պնդում են, որ իրենց ձեռքերից, ոտքերից բռնել-տարել են այսկողմ, այնկողմ, բայց քանի որ վիդեոները չեմ տեսել, չեմ կարող պնդել»,- ասաց պատգամավորը:

Նա որոշել է զրուցել գյուղապետի հետ, պատմում է.

«Առաջարկեցի գալ զրուցել, հրաժարվեց գալ գյուղացիների մոտ, ասաց, որ իրեն վիրավորում են, հայհոյում, երբ  տեսնում են, չի պատրաստվում գալ, դրա համար գյուղապետարանի շենքից մի քանի մետր ներքև «Հայփոստի» շենքը կա, առաջարկեցի գոնե ինչ-որ չեզոք տեղում հանդիպել: Այնտեղ զրուցեցինք մոտ մեկ ժամից ավելի, նաև գյուղացիների ներկայացրած  խնդիրները նշեցի, ու որպես միջանկյալ լուծում առաջարկեցի գոնե հավասար վերաբերվել մարդկանց, որպեսզի նրանք իրենց ստորադասված դաս չզգան ու լարվածություն, թշնամանք չստեղծվի, գյուղացիների, նույնիսկ բարեկամների միջև, խնդրեցի, որ որպես համայնքապետ՝ իր վրա պատասխանատվություն վերցնի հաշտության մթնոլորտը վերականգնել, մինչև կոնկրետ լուծումներ կլինեն, իսկ դրանք հավանաբար կլինեն արտահերթ ընտրությունների տեսքով, որովհետև չի պատրաստվում մինչև այդ հրաժարական տալ»:

Լարվածությունը կավարտվի, եթե գյուղապետը հրաժարական տա, սակայն Զարզանդ Գրիգորյանն ասել է, որ ինքը համայնքի կողմից ընտրված գյուղապետ է և չի պատրաստվում գնալ այդ քայլին:

«Ինքը պնդում է, որ ընտրվել է, և այս տարի նախատեսված են արտահերթ ընտրություններ, ու նաև խոստացավ մինչև մայիս ամիս հարկահավաքության ճնշումները չգործադրել՝ հասկանալով, որ գյուղացիները ձմռան ամիսներին եկամուտ չունեն: Հարցն այն է, որ ՏԻՄ օրենքով չենք կարող միջամտել որևէ կերպ համայնքապետի լիազորությունների դադարեցմանը, իրենք պետք է փորձեն հաշտության հասնել, բայց խոստացան, որ հեռավորությունը պահել, որ բնականոն աշխատանքի կարողանան գնալ մարդիկ, խնդրեցի, որ գոնե գյուղի բնականոն կյանքը վերականգնեն»,- ասաց արշալույսցի պատգամավորը:

Նա նշեց, որ լարվածությունը որոշ չափով թուլացել է, սակայն ցուցարարները չեն խոստացել դադարեցնել ցույցերը, միայն վստահեցրել են, որ դրանք կշարունակեն օրենքով սահմանված կարգով՝ գյուղապետարանից որոշ հեռավորություն պահպանելով:

SHANTNEWS.am-ը պարզաբանման համար դիմեց նաև Զարզանդ Գրիգորյանին, սակայն վերջինս հրաժարվեց որևէ տեղեկություն տալ:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP