Գյումրեցի դարբինը երկաթի թափոնները վերածում է արվեստի գործերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Գյումրեցի դարբինը երկաթի թափոնները վերածում է արվեստի գործերի

00:35 05.02.2019

Հին, ծռմռված ու անգամ ժանգոտած երկաթի թափոնները, երբ հայտնվում  են վարպետների ձեռքերում, վերածվում են կիրառական զարդարվեստի նմուշների: Համոզվելու համար բավական է մտնել գյումրեցի վարպետ Արծրուն Համբարյանի արհեստանոցը: Այստեղ նոր շունչ են առնում մետաղյա առարկաները: Նախկին ոսկերիչը նուրբ մետաղը փոխարինել է երկաթով:

Վարպետ Արծրունի աշխատանքները ստեղծվում են առանց գծագրի, մտապատկերում ունեցած երևակայական պատկերները նրբաոճ զարդաքանդակների են վերածվում փոքրիկ դարբնոցում, որտեղ անցնում է վարպետի օրվա մեծ մասը:

Մրոտված պատեր, երկաթյա իրեր ու տարատեսակ գործիքներ, հենց այսպիսին է փոքրիկ այն դարբնոցը, որի լռությունը խախտվում է առավոտյան, երբ արհեստանոց է մտնում վարպետ Արծրունը:

Մուրճի հարվածների ձայնն ու դազգահի զնգոցը երբեմն խառնվում են պատից կախված հին ռադիոընդունիչից հնչող մեղեդիների հետ: Իսկ դարբնոցի կենտրոնում գտնվող քուրան երկար ժամանակ է չի վառվում, ածուխ գտնելը դժվար է, վարպետն էլ արդեն կարոտել է կրակի մեջ շիկացած երկաթի հոտը։

64 տարեկան վարպետը վաղուց երկաթը տաք-տաք չի ծեծում, սառը մետաղի հետ աշխատելն էլ նրա համար ուրիշ առանձնահատկություն ունի: Զարդանախշեր ստանալու համար բազուկների ուժն է օգտագործում, դետալների վրա թողած հետքերն իր ձեռագիրն է համարում:

«Ինչքան նայես հետդ կխոսա էդ գործը, անկախ քեզնից ուղեղդ կաշխատի, կհամեմատես, թերություն ման կուգաս՝ կամ լավը, կամ վատը, անընդհատ այդ գործը հետդ կխոսա»,- ասում է վարպետ Արծրունը։

Նուրբ ոսկերչությունից հետո է անցել դարբնագործության: Վարպետի համար երկու արհեստների միջև տարբերություն գրեթե չկա, ինչպես ազնիվ մետաղի, այնպես էլ երկաթի վրա նույնքան նրբորեն է աշխատում:

«Ըդպես տեղ չի էղել, օր դարբինը աշխատի, մի հայ հանկարծ մտնի ներս, կարմիր երկաթը տեսնի ու ցանկություն չունենա չակուչը ձեռքը վերցնելու՝ կին, թե տղամարդ, արյունը քաշեգը, ըդիգ մեր գեների մեջ է»,- հիշում է դարբին Արծրուն Համբարյանը։

Մուրճի հարվածներից պոկված երկաթի մանր կտորներից պաշտպանվում է ակնոցով, որը հաճախակի է փոխում: Ակնոցի ապակիների վրա երկաթի հազարավոր կտորների հարվածի հետքեր են: Մոմակալներ, թռչուններ, ծաղկային զարդանախշեր ու բնության տեսարաններ, որոնք վարպետի հմտության արդյունքն են:

Ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի Դաշնության քաղաքների բացօթյա վայրերում կարելի է տեսնել գյումրեցի վարպետի գործերը: Աշխատանքներից շատերն են զբոսաշրջիկների ու պաշտոնական պատվիրակությունների համար հուշանվերներ դառնում: Եվ բոլորը ծնվում են բացառապես երկաթի թափոններից։

Վարպետ Արծրունը հիմա իր թանկ ժամանակը տրամադրում է երիտասարդներին, իր փորձն է փոխանցում նրանց: Գյումրեցիների հին արհեստը պահելու առաքելությունն է շարունակում: Քաղաքն իր կոլորիտը նաև նրանցով է պահում, ձեռագործ արհեստի նմուշները հին թաղերի տներում ու բակերում է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 25.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

BACK_TO_TOP