14:19 04.02.2019
«Կա քաղցկեղի դեմ պայքարելու շատ արդյունավետ միջոց, դա կանխարգելումն է»,- փետրվարի 4-ին, խոսելով Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների, գրանցված դեպքերի ու կանխարգելման միջոցների մասին, ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի օր, իսկ Խաչանուշ Հակոբյանը ցանկություն հայտնեց, որ քաղցկեղի դեմ պայքար լինի ամեն օր, քանի որ դա այն հիվանդությունն է, որի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել, սակայն այդ չարիքը լիովին կարող է բուժվել վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում: 2018թ. Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է 60000 հետազոտություն, զննություն է կատարվել 49423 այցելուի: Կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել 1575 այցելուի մոտ, որից 1139-ը` վաղ փուլում: 38 կնոջ մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, իսկ 56-ի մոտ՝ նախաքաղցկեղային վիճակ: Քաղցկեղի հայտնաբերման դեպքերը վերջին տարիներին էականորեն չեն փոխվել:
«Քաղցկեղը վաղ հայտնաբերելու դեպքում պացիենտը չի ունենում քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման կարիք և ընդամենը փոքր վիրահատության միջոցով, որն ավելի քիչ ծախսեր է պահանջում, հնարավոր է լինում փրկել կյանքը: Հայաստանում տարբեր օրգանների վիրահատությունը տարբեր գներ ունեն: Օրինակ` կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունը կարող է արժենալ 300.000դր-ից մինչև 1 000 000 մլն դրամ՝ կախված վիրահատության տեսակից ու բարդությունից»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածներից է: Երկրորդ տեղն է զբաղեցնում թոքերի քաղցկեղից հետո: Գլուխ է բարձրացրել նաև վահանաձև գեղձի քաղցկեղը: 2018-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է վահանաձև գեղձի 1212 բարակ ասեղային ասպիրացիա (պունկցիա), որի արդյունքում գրանցվել է 400 վահանաձև գեղձի քաղցկեղ:
«Վահանաձև գեղձի քաղցկեղն այսօր բավական հաճախ է հանդիպում և հանդիպում է նաև երիտասարդ տարիքում: Վաղ փուլում հայտնաբերված և ճիշտ բուժման դեպքում բացարձակ արդյունք ենք ստանում, ավելի բարդ և տոքսիկ բուժման կարիք չի լինում: Վահանաձև գեղձը հեշտ հետազոտվող օրգան է՝ լավ վիզուալիզացիայով ու ոչ թե պետք է վախենալ, այլ կանխարգելել հիվանդությունը»,- ասաց կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժնի պետ Հովհաննես Վարդևանյանը:
Խոսելով համացանցերում պարբերաբար տարածվող նյութերի մասին, որ քաղցկեղը հնարավոր է բուժել տարբեր բնական միջոցներով, Հովհաննես Վարդևանյանը նշեց, որ անընդունելի է, քանի որ դա գիտականորեն ապացուցված չէ:
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...