21:00 02.02.2019
Վաղ առավոտվանից քաղաքապետ Հայկ Մարությանն ու առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը շրջում էին փողոցներում, գնահատում ձյան մաքրման աշխատանքների ընթացքը։ Տեսանյութում, որում առանց ընդմիջման ցուցադրվում է ժամը 11-ից մինչև մեկ անց կեսն ընկած հատվածը, շրջում ենք Զեյթունի, Արաբկիրի, Աջափնյակի, Նոր-Նորքի ու Ավանի մի շարք գլխավոր ու երկրորդական փողոցներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ինչպես տեսնում ենք,այդ ժամին արդեն բոլոր փողոցները մաքրված էին, տեղ տեղ՝ երկրորդային մշակման կարիք կար։ Երկրորդական նշանակության փողոցներում դեռ անելիք կար, բայց անանցանելի կամ դժվարանցանելի փողոցներ չկային։
Եվ նույնիսկ այն տեղերում, որտեղ դեռ ձյան հետքեր կան, կարող ենք ճափեզրերի բլրակներից եզրակացնել, որ տեխնիկան այդտեղով անցել է։ Նաև մերթընդմերթ փողոցում ու մայթերում աշխատող կամ աշխատանքից վերադարձող տեխնիկայի էինք հանդիպում, այդ թվում՝ քաղաք նոր ձեռք բերած մեքենաները։
Ամեն դեպքում, արժե զգույշ լինել․ եթե գիշերը զրոյից ցածր լինի, առավոտյան քշելը վտանգավոր է լինելու»։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում11:49 02.04.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառԱպրիլի 1-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 15:35-ին, մարել՝ 21:25-ին: Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառեր: Օպերատիվ գործողությունների շնորհիվ հրշեջ-փրկարարներին […] ...
11:40 02.04.2025
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքումՀամայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային […] ...
11:28 02.04.2025
ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ […] ...
11:22 02.04.2025
Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ: Քննությունների անցկացման ժամկետ է սահմանվել ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածը: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական […] ...
11:14 02.04.2025
Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման անդամ՝ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը: Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, Ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» […] ...