13:54 02.02.2019
Վերջին շրջանում համացանցում քննարկման առարկա է դարձել ՀՀ պետական օրհներգի փոփոխության հարցը: Քննարկումների նոր ալիքը սկսվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ ՀՀ պետական օրհներգը պետք է փոխվի:
SHANTNEWS.am-ը այս առիթով զրուցել է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ և հետաքրքրվել, թե նա ինչ կարծիք ունի ներկա հիմնի երաժշտության և բառերի մասին.
«Այստեղ մի կողմից՝ երաժշտական հարց կա, մի կողմից՝ քաղաքական, որը կապված է աշխարհում ընդունված հիմների ձևերի հետ: Երաժշտական մասով առաջանում է հարց. մենք կհամաձայնեի՞նք, որ մեր հիմնի լեզուն, բառերը լինեն անգլերեն կամ իտալերեն, բոլորը կասեին՝ ո՜չ, բայց չէ՞ որ երաժշտությունն էլ է լեզու: Ինչպես խոսելու լեզուն, ամեն ազգ ունի նաև երաժշտական լեզու. ինչի՞ պիտի երաժշտությունը լինի օտար, միանգամայն հասկանալի է, որ դա եվրոպական մեղեդի է»:
Կոմիտասագետի խոսքով՝ քաղաքական առումով գուցե որոշ մարդիկ կարողանան օրինակ բերել, որ գերմանացիների ազգային հիմնը եվրոպական երաժշտություն է, սակայն նրանք կարող են վերցնել Բախի ստողծագրոծություններից մեկը՝ որպես հիմն, և ամբողջ աշխարհը կխոնարհվի այդ երաժշտության առջև:
«Ես չեմ կարողանում կողմնորոշվել՝ ճի՞շտ կլինի, որ հիմնը փոխվի, թե՞ ոչ, սակայն ես որպես երաժիշտ կարող եմ ասել, թե Կոմիտասն ինչ կասեր այս ամենի մասին. նա կասեր, որ հիմնում պիտի լինի հայկական երաժշտություն. նա շատ խիստ էր, երբ մեր ազգային որևէ սիմվոլ ներկայանում էր ոչ հայկական ելևէջներով»,- ասաց Արթուր Շահնազարյանը:
Կոմիտասագետը հիշեցրեց, որ դեռևս 1990-ականներին նա հիմնի տարբերակ էր առաջարկել Դանիել Վարուժանի «Անդաստան» ստեղծագործության բառերով, Մովսես Խորենացու շարականի հիմքով այն ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի ներկայությամբ հնչել էր Հանրապետության հրապարակում:
Արթուր Շահնազարյանի խոսքով՝ այս դեպքը խնդիրը հայեցի լինելն է.
«Դաշնակցությաննը, որ այսօր այս հիմնը պաշտպանում է, քանի որ իրենց հետ կապ ունի, ես մի հարց եմ ուզում տալ՝ իրենք կհամաձայնե՞ն, որ բառերը լիներ օտար, իսկ եթե բառերը համաձայն չեք, որ լինեն օտար, ինչո՞ւ պիտի երաժշտությունը չլինի հայերեն: Վտանգ կա, եթե փոխեն, օրինակ՝ Արամ Խաչատրյանի հիմնը լինի, տակը ի՞նչ բառեր կդնեն, շեշտը կբռնի՞: Ես մի բան գիտեմ, որ մեզ մոտ, երբ ուզում են փոխել, այսպիսի մի բան անել, ի վերջո, անհաջող բան է ստացվում: Եթե փոխվի էլ, անհաջող բան կլինի, սխալ բառեր կդրվեն, մի ծանոթ բանաստեղծի կասեն, որ նա գրի, ոնց անընդհատ արել են»:
SHANTNEWS.am-ն առաջարկում է մասնակցել հետևյալ հարցմանը՝ Դուք ի՞նչ կարծիք ունեք ՀՀ օրհներգի փոփոխության մասին:
Կարող եք քվեարկել ստորև:
Կարող եք մասնակցել նաև ShantNews.am-ի ֆեյսբուքյան էջի քվեարկությանը․
15:33 22.11.2024
Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել15:33 22.11.2024
Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...
15:26 22.11.2024
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոնԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...
15:20 22.11.2024
«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանություններըԼոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...
15:12 22.11.2024
ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցերՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...
14:54 22.11.2024
Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...