Ամռանը Գյումրին կունենա երթուղային նոր ցանց և սմարթ կանգառներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ամռանը Գյումրին կունենա երթուղային նոր ցանց և սմարթ կանգառներ

19:30 02.02.2019

Գյումրիում  երթուղային նոր ցանց է լինելու: Ուսումնասիրություններն ու նախագծման աշխատանքներն արդեն սկսված են։ Մեկ տարի առաջ էր մեկնարկելու փոփոխությունների նախագիծը, որը հետաձգվեց փողոցաշինական ծրագրերի ուշ մեկնարկի ու անավարտ մնալու պատճառով: Քաղաքում երթուղիների սպասարկումը անհամաչափ է կազմակերպված՝ որոշ թաղամասերում տրանսպորտ աշխատում է, մյուսներում երթուղայինների թիվն է քիչ, իսկ երեկոյան ժամերին տրանսպորտը հատկապես ծայրամասային թաղամասերում չի գործում:

:

Տրանսպորտով Գյումրիի մի ծայրից մյուսը հասնելու համար ամենաշատը 15 կմ է պետք անցնել, իսկ ընդհանուր առմամբ՝ քաղաքը զբաղեցնում է 3626 հեկտար տարածք: Բնակիչներին սպասարկում է 2 ավտոբուսային և 11 միկրոավտոբուսային երթուղի:

Ինը տարի է՝ Գյումրիում երթուղային ցանցը չի փոխվել, իսկ բնակչության ներքին տեղաշարժն ավելի արագ է եղել՝ շատերը տնակներից տեղափոխվել են նորակառույց թաղամասեր, արդյունքում շահել են նոր թաղամասերը սպասարկող երթուղիների ընկերությունները:

Ուղևորները տրանպորտի անկանոն աշխատանքից են դժգոհւմ, վարորդները՝ սակավաթիվ ուղևորներիցից: Ասում են՝ երթուղին սպասարկելը ֆինանսապես ձեռնտու չէ՝ օրվա մեծ մասը քաղաքում շրջում են կիսադատարկ:

Դա իր հերթին, փողոցների քանդված վիճակը՝ մյուս, պատճառ են երթուղիների սպասարկումից հրաժարվելու՝ դեկտեմբերին հայտարարված հերթական երթուղիների մրցույթին մասնակցող ընկերություններ չեն եղել:

Հրաժարված երթուղիները դարձյալ 11, 14 և 28 համարներն են: Նրանց համար նոր մրցույթ չի հայտարարվի, իսկ մյուս երթուղիների սպասարկման պայմանագրերի ժամկետներն էլ մայիս- հունիս ամիսներին կավարտվեն ու կլուծարվեն: Քաղաքում նոր երթուղային ցանց է ներդրվելու, դրա համար էլ ընկերությունների հետ նոր պայմանագրեր չեն կնքվելու:

Ուսումնասիրություններն ու քարտեզագրման աշխատանքները սկսված են են, հունիս ամսին կհայտարարվի մրցույթ, որին իրավունք ունեն մասնակցել տարբեր ընկերություններ, բայց տրանսպորտային ցանցի շահագործումը այսուհետ իրականացնելու է միայն մեկ կազմակերպություն:

Նոր երթուղային ցանցի սպասարկման առավելությունը կտրվի այն ընկերությանը, որը կունենա համեմատաբար նոր տրանսպորտային միջոցներ, սակագնի փոփոխություն չի անի, իսկ նույն ուղեգծով կաշխատի միայն մեկ տրանսպորտային միջոց:

Կփոխվեն երթուղիները, տրանսպորտի համարներն ու ժամաքանակը: Նախատեսում են առավոտյան 07.30-ից մինչև 21.30-սահմանել տրանսպորտի աշխատանքը: Նոր երթուղային ցանցի ներդրմանը զուգահեռ քաղաքի կենտրոնական փողոցներում կտեղադրվեն նաև նոր կանգառներ, որոնք հագեցած կլինեն GPSհամակարգով, ինտերնետով, իսկ հատուկ համակարգով ուղևորները կհետևեն երթուղայինների տեղաշարժին:

Առաջին 35 սմարթ կանգառները Գյումրիում կտեղադրվեն մարտ-ապրիլ ամիսներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP