ԵՊՀ ռեկտորին անվստահություն հայտնել. ուսանողների դիմումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

ԵՊՀ ռեկտորին անվստահություն հայտնել. ուսանողների դիմումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին

16:28 01.02.2019

«Ուսանողական-քաղաքացիական ճակատ» նախաձեռնությունը դիմել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանին՝ տեղեկացնելով մայր բուհում առկա կոռուպցիոն խնդիրների մասին։

Ստորև ներկայացնենք նախաձեռնության անդամների դիմումն ամբողջությամբ.

«Հարգելի պարոն Մուրադյան,

Ձեզ դիմում են ԵՊՀ մի խումբ ուսանողներ, ովքեր, ստեղծելով «Ուսանողական-քաղաքացիական ճակատ» նախաձեռնությունը, պայքարում են ԵՊՀ-ում բարեփոխումներ իրականացնելու համար։ Նախաձեռնության գործունեությանը մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://m.facebook.com/Ուսանողական-քաղաքացիական-ճակատ-Stud…/ ։

Մենք՝ ԵՊՀ ուսանողներս, Ձեզ դիմում ենք պահանջով. կոչ ենք անում սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել մեր կողմից առաջ քաշված պահանջների իրականացմանը։ Դուք, լինելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ, պետք է որ քաջատեղյակ լինեք, թե ինչ խնդիրներ կան Մայր բուհում, որոնցից մեզ համար առավել խնդրահարույց են

  1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավորումը, ում պաշտոնավարման տարիներին կոռուպցիան և ամենաթողությունը ահռելի չափերի են հասել,
  2. ԵՊՀ-ում գործող ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի բարձիթողի կարգավիճակը, որի գործունեության հիմնական նպատակը Հանրապետական կուսակցության քարոզչամեքենային ծառայելն է,
  3. ԵՊՀ-ում գործող ուսանողական խմբակի, այսպես կոչված, ուսանողական խորհրդի ոչ լեգալ կարգավիճակը 2014 թվականից, քանի որ ուսանողական խորհուրդը գործել է իր իսկ կանոնադրությունը ոտնահարելով՝ համագումարներ չանցկացնելով։

Այսպիսով, վերոնշյալ խնդիրների լուծման մեր տարբերակները հետևյալն են՝

  1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնել,
  2. վերանայել ԵՊՀ ուսանողական խորհրդի իրավական կարգավիճակը, խախտումների դեպքում սահմանել պատժամիջոցներ ՈՒԽ-ի նկատմամբ և նոր ընտրություններ հայտարարել,
  3. լուծարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը։

Խնդրում ենք և ակնկալում, որ կարճ ժամանակահատվածում մեր նամակին կտրվի պատասխան՝ գրավոր տեսքով, հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] :

Պատրաստ ենք նաև հանդիիպել Ձեզ հետ և մանրամասն քննարկել մեր կողմից բարձրացված հարցերը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP