16:13 01.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով դատապարտյալների բուժում ստանալու խնդրին, առանձնացրել է կառավարության երեկվա որոշումը, ըստ որի՝ դատապարտյալների բոլոր տեսակի հիվանդությունների բուժումը լինելու է պետության միջոցների հաշվին:
«Իմ պաշտոնավարման ժամանակ հաճախացել են քաղաքացիական հիվանդանոցներ դիմելու դեպքերը, մենք շատ ավելի հաճախ ենք դատապարտյալներին ուղարկում քաղաքացիական հիվանդանոցներ: Կառավարությունն ընդունել է մի որոշում, որով բոլոր տիպի հետազոտություններն ու բուժումները, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի վիրաբուժական միջամտությունները, որոնք միլիոնավոր դոլարներ արժեն, ինսուլտի անոթների ստենտավորումը իրականացնելու են անվճար պետպատվերի շրջանում»,- ասել է Զեյնալյանը:
Խոսելով Մհեր Եղիազարյանի մահվան մասին՝ նախարարը շեշտել է, որ հացադուլն ուղղված չի եղել ՔԿՀ պահման պայմանների դեմ, այլ ուղղված է եղել քրեական գործի դեմ:
«Մենք մշտապես ունենք հացադուլավորներ, ովքեր քրեական գործի դեմ բողոքում են, և չեմ հիշում դեպք, երբ հացադուլ իրականացվի պահման պայմանների վերաբերյալ»,- ասել է նա:
Նա խոսել է նաև հիվանդության պատճառով դատարանի որոշմամբ ազատ արձակված կալանավորների մասին:
«Լուծումը դատարանի տիրույթում է, և միայն 2018թ. ընթացքում գործնականորեն 16 հոգի ազատվել է պատժից, բոլոր միջնորդությունները բավարարվել են: Վերջերս նաև Մայրապետյանն ազատվեց կալանքից, նա հիմա գտնվում է բուժման մեջ, խափանման միջոցի պայմաններում պետությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի բուժում ստանա արտասահմանում, սա էական տարբերություն է մինչև հիմա եղած գործելաոճից»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ հիվանդությունների ցանկը գտնվում է վերանայման փուլում, մտադիր են ավելի շատ մարդկանց ազատել պատժից:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հարցին՝ նախարարը շեշտել է.
«Այստեղ տարբերակված մոտեցում չնկատելը դժվար է, մեր հասարակությունը պիտի վերանայի իր աշխարհընկալումը, մարդու իրավունքներն ունիվերսալ են, և ՀՀ-ն չպետք է դրսևորի քինախնդրություն, վրեժխնդիր չլինի, և չպետք է տարբերակած մոտեցում ցուցաբերի, հասարակությունը պետք է վեր կանգնի բոլորից և տարբերակված մոտեցում ցուցաբերի»:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...