20:43 01.02.2019
Ի՞նչ կապ ունի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Տարիներ առաջ խորհրդարանում, երբ բանակային ծառայությունից խուսափածներին վերաբերող օրենքն էր քննարկվում, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մի այսպիսի բան պատմեց.
«Վազգեն Սպարապետին դեռևս 1990-ականներին գրություն էի գրել այս թեմայով: Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերաբերյալ: Այս հանձնաժողովը եղել է նաև 90-ականներին: Հետո մի անգամ Վազգեն Սպարապետն ինձ ասաց՝ նամակի վերջում գրել էիր, թե պատժել կարող են բոլորը, իսկ ներել` միայն արքաները: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ընդհանրապես գումարը հանենք, մարդիկ կարողանան վերադառնալ Հայաստան և հայրենիքում ապրեն»,- ասաց Զեյնալյանը:
Զեյնալյանի՝ գումարն ընդհանրապես հանելու առաջարկը չընդունվեց, բայց սահմանադրական կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հայրենիք վերադառնալու հնարավորություն օրենքի տեսքով դեռ 2003 թվականին է տրվել, ավելի ճիշտ՝ 2003-ին ընդունվել է, 2004 թվականի մարտի 1-ից՝ գործել:
«Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա»,- ասված է օրենքում:
2004 թվականից գործածության մեջ մտած օրենքում նաև ասվում էր, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիների համար սահմանված տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկն է:
Օրենքի ընդունումից 8 տարի անց նշված վերջնաժամկետը 2012 թվականն էր, բայց այս թեման չփակվեց:
2013 թվականին հաղորդվեց, որ օրենքի կիրառման արդյունքում նախկինում ծառայությունից խուսափած քաղաքացիների վճարած տույժերից հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ: Իսկ եթե օրենքը մինչև 2015թ. մայիսի 1-ը երկարացվեր, հատուկ հաշվում 800 միլիոն դրամից ավելի գումար կկուտակվեր: Ցանկությունն իրականություն դարձավ: 2015 թվականի ապրիլին՝ 107 կողմ, 4 դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքը դարձյալ երկարաձգվեց՝ մեկ տարով: Ավելին ասվեց, որ 2003 թվականից մինչև 2015 թվականը հատուկ հաշվին 101մլն 230 հազար դրամ գումար է մուտքագրվել: Բայց 2015 թվականին 30 հազար անձ դեռ հետախուզման մեջ էր:
2017 թվականին՝ ավելի քան երկուսուկես տարի ընդմիջումից հետո, բանակից խուսափածների հարցն էլի խորհրդարանում էր: Առաջարկով՝ հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնց 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն տալ ամեն բաց թողնված զորակոչի համար, վճարելով 200 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ: Ի դեպ, մինչ խորհրդարանի օրակարգ մտնելը, տուգանքի ավելի բարձր թիվ էր առաջարկվել, հետո նվազեցվել: Բոլոր զորակոչերի հանրագումարի արդյունքում՝ 3 միլիոն 600 հազար դրամ վճարելու մասին էր խոսքը: «Ելք» խմբակցությունն առաջարկում էր տուգանքի չափն էլի նվազեցնել՝ կամ ընդհանրապես հանել: Ե՛վ դա չընդունվեց, և՛ ՊՆ առաջարկը՝ կիրառել գոնե վերջին անգամ: Այդ օրերի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքերն են․
«Ես շարունակելուն դեմ եմ: Չի կարելի գումարով սահմանադրական պարտականությունների կատարումից ազատվել և համարել, որ ամեն ինչ նորմալ է, երբ ինչ-որ մեկը գումարի դիմաց ազատվում է, իսկ սոցիալապես անապահով ընտանիքի անդամը չի կարող այդ գումարը վճարել և առաջնագծում ծառայում է: Սա է իմ մոտեցումը: Ես գիտեմ, որ այլ մոտեցումներ կան: Որպես պաշտպանության նախարար՝ ես այդ կարծիքները չեմ ընդունում, սակայն պատրաստ եմ լսել մեծամասնության առաջարկը»։
Ամեն դեպքում, խորհրդարանական մեծամասնությունը որոշեց, որ օրենքը պետք է էլի երկարաձգվի: Ու այդպես որոշեցին հենց պաշտպանության նախարարի կուսակիցները՝ պատճառաբանությամբ, թե դռները երիտասարդների առջև փակելը տրամաբանական չէ: Այս անգամ էլ վերջնաժամկետ սահմանվեց 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Մուտքագրված գումարների վիճակագրությունը հետևյալն էր.
«2017 թվականի տվյալներով՝ «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» գործողության արդյունքում, ՊՆ բյուջե է մուտքագրվել ավեի քան 8 միլիարդ դրամ: Այդ գումարներն ուղղվել են ռազմական կարիքներին ու ծառայել իրենց նպատակին»:
Հաջորդ տարվա՝ 2018 թվականի տվյալներն ասում են, որ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից 12 698 մարդ է հետախուզվում, 10 741-ը հենց բանակից խուսափածներն են: Ավելին՝ 9 տարիների ընթացքում 9147 քաղաքացի է այդ հնարավորությունից օգտվել:
2018 թվականի մայիսի վերջին Հայաստանի նոր վարչապետը որդու հետ տեսակապ հաստատեց: Հորդորներից մեկը բանակից խուսափածներին էր վերաբերում: Նիկոլ Փաշինյանը խուսափողներին վերադառնալու կոչ արեց: 2018 թվականի առաջին կեսին արդյունքը եղավ այն, որ վերադարձած 300 քաղաքացիներից 156-ը նախկինում զինծառայությունից խուսափածներն էին:
Ի դեպ, 2004 թվականից մինչ օրս «պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն 9 անգամ փոփոխվել է: Ու հիմա 10-րդն են առաջարկում:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...