14:20 01.02.2019
ԱԱԾ-ն այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում էր: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը` հավելելով.
«Այս դեպքում` լավ իմաստով»:
Ավելի ուշ Դանիելյանը նոր լուսանկարներ հրապարակեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այցից` նշելով.
«Պարզապես եկել էր, Զինվորների հետ ընդմիջում աներ…»:
Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսեց տպավորություններից.
«Խոսքեր չեմ գտնում ասելու, մենք տեղեկացված էինք, որ նման կենտրոն կա, ուր բուժվում են մեր վիրավոր զինվորները, բայց տեսնել այս ամենը քո աչքերով ու հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ կատարվում, տպավորիչ է ու ողջունելի, որ ՀՀ-ում կա նմանօրինակ հաստատություն ու, ամենակարևորը, կան այն մարդիկ, այն նվիրյալները, որ օրուգիշեր կատարում են այդ աշխատանքը»:
Վանեցյանից հետաքրքրվեցին` ԱԱԾ հետ բերվող գումարները հնարավո՞ր է նվիրվեն այս կենտրոնին: Նա հայտնեց, որ հետ բերված գումարներն ամբողջությամբ ուղղվելու են պետական բյուջե, և համապատասխան գերատեսչությունները, որոնց հետ ինքն առնչություն չունի ի պաշտոնե, որոշում կկայացնեն այս կամ այն ծախսերի վերաբերյալ, և եթե կարիք լինի, նաև կուղղվեն այս հաստատության վերազինմանը կամ արդիականացմանը:
ԱԱԾ տնօրենին հիշեցրին` այս տղաներն աշխատանք գտնելու խնդիր ունեն, ապա հարց ուղղեցին` հնարավո՞ր է` նրանք ԱԱԾ-ում կամ ՀՖՖ-ում աշխատանքի տեղավորվեն: Նա տեղեկացրեց, որ այդ հարցի մասին խոսել են, նշեց, որ ինքը մեծ սիրով ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանքի կընդունի այստեղ բուժում ստացած տղաներին:
«Ինձ ասացին, որ հնարավոր է` մենք մեր պահանջները ներկայացնենք, թե ինչ հմտություններ են պետք, կնախապատրաստեն, ուսումնական պրոցեսը կանցնեն, կգան աշխատանքի, կարծում եմ` այդ համագործակցությունը կստացվի, այն զինվորները, սպաները, որոնք վիրավորում են ստացել իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, ամեն դեպքում իրենց ոգով սպաներ, զինվորականներ են, կարծում եմ` նրանք ՊՆ-ում աշխատանքը առողջական խնդիրներից ելնելով չեն կարող շարունակել, բայց ԱԱԾ-ում իրենց համար ավելի հետաքրքիր ու ոգևորող կլինի: Ես խոստանում ու պարտավորվում եմ առաջիկայում ու մշտապես այդ պրոցեսը պահել հսկողության տակ ու հնարավորինս մեր հերոսներին ներգրավել այդ աշխատանքներում` թե ՀՖՖ-ում, թե ԱԱԾ-ում»,- ասաց նա:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:59 02.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներինՄիացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանԱպրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...
00:45 02.04.2025
ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցերԱպրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...
00:34 02.04.2025
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցներըԵրևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...