21:55 01.02.2019
Փետրվարի 1-ից գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների, այսինքն՝ «ինսուլտ»-ների բուժումը Հայաստանում կիրականացվի անվճար: Պետպատվերով բուժումը կկատարվի Երևանի 2 հիվանդանոցներում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում և թիվ 1 համալսարանական կլինիկայում: Սա նշանակում է, որ հանրապետության բոլոր մարզերից իշեմիկ կաթված ախտորոշմամբ հիվանդները տեղափոխվելու են Երևան: Մարզերի բուժհաստատությունների դերը լինելու է միայն հիվանդին առաջին բուժօգնության ցուցաբերումը՝ Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ հասցնելուց առաջ: Այս պարագայում լուրջ անելիք կունենան շտապ բուժօգնության կայանների բժիշկները՝ հիվանդին ճիշտ ախտորոշելու և ժամանակին հիվանդանոցներ տեղափոխելու հարցերում:
Իշեմիկ ինսուլտը կաթվածի այն տեսակն է, երբ արյան անոթների խցանման կամ նեղացման պատճառով ուղեղը բավարար չափով արյուն չի ստանում և հյուսվածքները մահանում են: Եթե կաթվածից հետո մինչև 24 ժամ է անցել, այն կոչվում է սուր, իսկ եթե 24 ժամից ավելի, ապա՝ ենթասուր: Այս դեպքերով հիվանդները փետրվարի 1-ից բուժվելու են Երևանում: Նրանց մասնագիտացված բուժկենտրոններ արագ տեղափոխելու մասնագիտական պատասխանատվություն կրում են շտապ բուժօգնության կայանները: Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի խոսքերով՝ 24 ժամվա ընթացքում իրենք պետք է հիվանդին հասցնեն Երևան:
Իսկ եթե հիվանդը շտապ բուժօգնության մեքենայով չի տեղափոխվում հիվանդանոց, ապա նրան առաջին բուժօգնություն ցուցաբերողը դառնում է «Գյումրու բժշկական կենտրոն»-ը: Գյումրիի շտապ բուժօգնության կայանի նոր ռեանիմոբիլները հագեցած են հիվանդներին առաջին բուժօգնություն ցուցաբերող բոլոր սարքավորումներով: Բժիշկների համար կարևոր խնդիր է տեղում իշեմիկ կաթվածի ճիշտ ախտորոշումը: Քանի որ անվճար բուժումն ու վիրահատությունները վերաբերում են միայն կաթվածի այս տեսակին: Կա նաև մյուս տեսակը՝ հեմորագիկ կաթվածը, երբ գլխուղեղի անոթը վնասվում է և արյան զեղում է տեղի ունենում: Այս դեպքերին անվճար բուժումը, ըստ «Գյումրու բժշկական կենտրոն»-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, չի վերաբերում, և նման հիվանդները Երևան չեն տեղափոխվի: Իսկ մինչ այժմ կաթվածով հիվանդների բուժումը եղել է տեղի հիվանդանոցներում՝ առանց վիրահատության և համավճարով: Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ հիմա այլևս չի գործելու համավճարը: Առողջապահության նախարարի հրամանով՝կաթվածով հիվանդներն անվճար կվիրահատվեն, այս միջամտությունները կարժենան 1մլն-ից մինչև 4 մլն դրամ:
Հիմա անվճար վիրահատությունը ընդգրկելու է մոտ 250 հիվանդի ամբողջ հանրապետությունից: Մարզերի հիվանդանոցներն առայժմ պատրաստ չեն նման վիրահատությունների: «Գյումրու բժշկական կենտրոն»-ում, օրինակ, վիրահատական ապարատը՝ անգեոգրաֆը կա, բայց բժիշկ-մասնագետներ չունեն: Նույն անգեոգրաֆով «Գյումրու բժշկական կենտրոն»-ում սրտի ստենդավորում է կատարվում:
Ըստ բժիշկների՝ կաթվածով հիվանդների մոտ գլխուղեղի անոթների ստենդավորումը նույնպես կատարվում է այդ նույն սարքավորումով: Հանրապետությունում հիմա եզակի են նման վիրահատություններ կատարող նեղ բժիշկ-մասնագետները:
00:00 16.04.2025
Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...
23:59 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 15.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
23:54 15.04.2025
Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմինԱպրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...
23:49 15.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...
23:46 15.04.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներԱպրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...