Լատվիայում բացվել է հայկական պատմական քարտեզների ցուցահանդես – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Լատվիայում բացվել է հայկական պատմական քարտեզների ցուցահանդես

17:24 25.10.2017

Հոկտեմբերի 24-ին Լատվիայի ազգային գրադարանում տեղի է ունեցել Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը նախաձեռնել և կազմակերպել են Լատվիայում ՀՀ դեսպանությունը և Լատվիայի ազգային գրադարանը: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսությունը:

Միջոցառման բացմանը ներկա են եղել Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել Լատվիայի ազգային գրադարանի տնօրեն Անդրիս Վիլկսը, որը մեծ կարևորություն է տվել Ռիգայում նման միջոցառման անցկացմանը, քանի որ լատվիական հասարակությունը բացառիկ հնարավորություն է ստանում օտար քարտեզագրական աղբյուրների միջոցով ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը: Ազգային գրադարանի տնօրենը նաև շեշտել է, որ մեծապես կարևորում է Լատվիայի ազգային գրադարանի համագործակցության խորացումը Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարանի հետ:

Ելույթ է ունեցել նաև Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ նշելով որ «այս 51 քարտեզները ցույց են տալիս, թե ինչպես է Հայաստանն ընկալվել օտարերկրացիների կողմից 26 դար շարունակ: Դրանք արտացոլում են մեր պատմության փառահեղ, ինչպես նաև ողբերգական էջերը»: Նա տեղեկացրել է նաև, որ այդ ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացված է հին հունական, հռոմեական, պարթևական, արաբական, օսմանյան, եվրոպական քարտեզագիրների կողմից, դրական արձագանք է ստացել մի շարք այլ մայրաքաղաքներում:

Ցուցահանդեսին դասախոսությամբ հանդես էեկել քարտեզները կազմող և հրատարակող Ռուբեն Գալիչյանը, ով ներկայացրել է պարսից Դարեհ Մեծն արքայի Բեհիսթունյան սեպագիր արձանագրությունները, ուր Հայաստանը, որպես հարևան երկիր նշվում է բազմիցս, ապա՝ մ.թ.ա վեցերորդ դարի, Բրիտանական թանգարանում պահվող հնագույն Աշխարհացույցը, որի կենտրոնում առկա են երեք երկիր՝ Ասորեստանը, Բաբելոնը և Հայաստանը, պատմագիտության հիմնադիր Հերոդոտոսի, աշխարհագրության հիմնադիր Ստրաբոնի և այլ հնագույն աշխարհագրագետների քարտեզներ, որոնց բոլորում առկա է Հայաստանը: Հերթականությամբ ցուցադրվել են միջնադարյան, իսլամական և քրիստոնեական քարտեզներ:

Օսմանյան Թուրքիայում 1894-1896թթ. կոտորածների և 1915թ. Հայոց ցեղասպանությանը վերաբերող քարտեզների կողքին Հայաստանի Առաջին հանրապետության, նաև խորհրդայնացման քարտեզներն են եղել, որոնց շարքն ավարտվում է ՀՀ և Արցախի ներկա քարտեզներով:

Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել Գերմանիայից հրավիրված էթնո-ջազային «Ագվաս» տրիոն, որը հայկական ժողովրդական երաժշտությունը կատարել է ջազային մեկնաբանությամբ:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև նոյեմբերի 26-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

BACK_TO_TOP