Նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:44:26
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+17.09 oC

Նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը

19:02 31.01.2019

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Հայտնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ արդարադատության նախարարություն»:

SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ նախագահին:

«Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ. Ենոքյանին ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետն օրենքով սահմանված կարգով Մ. Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է Հանրապետության նախագահին»,- Aysor.am-ին հայտնել էին կառավարությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

12:42 09.04.2025

Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զ․Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Բ-1, Բ-2, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի, Մալաթիայի, Ռ․Մելիքյան, Ջիվանի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ․Գոշի, Ջամբուլի, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Բատիկյան, Ոսկանյան, […] ...

ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում․ Զախարովա

12:37 09.04.2025

ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններ դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության վերաբերյալ։ «Հարցեր եղան ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլի վերաբերյալ երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների գործունեությունը նորմալացնելու վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ ասվել էր, ես հաստատում եմ. դրանք տեղի կունենան վաղը։ Սա կլինի խորհրդակցությունների երկրորդ փուլը: Հանդիպման անցկացման վայրը, փորձագիտական […] ...

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

12:27 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, […] ...

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

12:21 09.04.2025

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական […] ...

Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

12:14 09.04.2025

Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։ ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

12:10 09.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14 17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան 17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան 20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16 17:00- 73 կգ Գոռ Սահակյան Ապրիլի 17 20:00- 81 կգ Ռաֆիկ […] ...

BACK_TO_TOP