14:49 31.01.2019
«Սելավատարների կամ սողանքների հետ կապված ենթակառուցվածքների, ճանապարհների կառուցման առաջնահերթությունը վերաբերում է և՛ քաղպաշտպանության խնդիրերին, և՛ ռիսկերի նվազեցման խնդիրներին: Արդյո՞ք դա չպետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը»,- այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարցրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնեք, որ այսօր գործադիրում քննարկվել են սուբվենցիաների տրամադրմանն առնչվող հարցեր.
«Ջրահեռացման համակարգի նորոգումը, կարծում եմ՝ նաև ճանապարհների ասֆալտապատումը, նորոգումը դրա մեջ է մտնում: Ընդհանրապես ենթակառուցվածքների զարգացումը համալիր խնդիր է լուծում: Ինքը լուծում է և՛ քաղպաշտպանության խնդիր, և՛ կոմունիկացիայի, բոլոր խնդիրների լուծումը, կարծում եմ՝ ենթակառուցվածքների բարեկարգման լուծման մեջ է»,- ասել է նախարարը:
ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ ոչ մի համայնք չի դիմում սելավատարերի կառուցման կամ վերակառուցման համար, ու առաջնահերթությունը տալիս է տնտեսական շահույթ հետապնդող ծրագրերին: Իր առաջարկությունն է, որ առաջնահերթությունների մեջ, անպայման, աղետների ռիսկերի նվազեցման խնդիրը և քաղպաշտպանության խնդիրներն առանձին տեղ զբաղեցնեն:
«Սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում թե՛ փողոցների նորոգումը, ասֆալտապատումը և թե՛ ջրահեռացման համակարգի նորոգումը և կառուցումը կատարվում են պետության կողմից 60-ից մինչև 70 տոկոս համաֆինանսավորմամբ: Այսինքն՝ ավելի լայն աջակցություն այս ծրագրի շրջանակներում ես ուղղակի չեմ պատկերացնում: Էնպես որ, սա միայն խրախուսելու է, որ վերոնշյալ ենթակառուցվածքները զարգանան»,- արձագանքել է տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
Հիշեցենք, որ նախագիծն ընդունվել է միաձայն:
18:27 09.04.2025
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունըՄայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը: «Պատրաստ […] ...
18:19 09.04.2025
ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։ Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Չերչինյանը […] ...
18:12 09.04.2025
ԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ ՄեհրաբյանինԿենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Մինչ […] ...
18:06 09.04.2025
Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժությունԱպրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: ...
17:54 09.04.2025
Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...