14:39 31.01.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր նաև «ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի համար 1708 N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Զեկուցողը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի, ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտի մշակման քննարկման և հաստատման կարգ, մշտադիտարկման մեխանիզմներ, ինչը հնարավորություն կտա արդյունավետ դարձնել համայնքներին տրվող սուբվենցիաների գործընթացը, բարձրացնել վերահսկողական ցուցանիշները:
«Ձևավորվել են ծրագրային առանձին ոլորտներ, որոնց մասին ես կուզեմ բարձրաձայնել, որպեսզի ավելի հստակ լինի համայնքների բնակիչների համար, հատկապես, որ սրանով նախատեսվում է նաև, որ համայնքներում պետք է անցկացվեն հանրային լսումներ՝ կապված այն բանի հետ, թե որ ոլորտն է ավելի առաջնահերթ համայնքի համար և, ըստ այդմ, կտրամադրվի սուբվենցիան: Համայնքի կարծիքն առկա է լինելու ներկայացվող փաստաթղթերում»,- ասել է նախարարը:
Սուրեն Պապիկյանն առանձնացրել է հետևյալ ոլորտները՝ բնակավայրի, փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, խմելու ջրի մատակարարում, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում, նորոգում, ոռոգման համակարգի կառուցում և նորոգում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում և նորոգում, վերականգնվող էներգետիկ, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, բնակավայրերի գազիֆիկացում, մանկապարտեզների կառուցում: Բացի այդ, հասարակական շենքերի վերակառուցում և նորոգում, բազմաբնակարան շենքերի՝ ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այգիների, պուրակների կառուցում, բարեկարգում: Մեքենասարքավորումների ձեռքբերում, աղբավայրերի բարեկարգում կամ փակում:
«Հիշյալ ոլորտների առանձնացումը հիմնականում կապված է նրա հետ, որ նախկինում դրանք դասակարգված էին սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներ բաժիններով: Այսպիսով՝ ոլորտը դառնում է ավելի թիրախային և մեզ համար հստակ է լինում, թե տնտեսական ենթակառուցվածքների, սոցիալական ենթակառուցվածքների ոլորտներից որոնք են մեզ համար ավելի առաջնահերթ, իսկ հանրային լսումն ավելի պարզորոշ է դարձնելու, թե համայնքի համար որն է ավելի առաջնային: Փոփոխության է ենթարկվել նաև սուբվենցիայի ֆինանսավորման նվազագույն չափը: Դա կախված է լինելու համայնքի բյուջեի չափից: Հայտերի ներկայացման ժամկետը նախատեսվում է մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը, ինչը հնարավորություն կտա ավարտել ծրագրերը մինչև ձմռան ամիսների ավարտը: Ընդ որում՝ ծրագրի որակն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով առաջարկվում է մինչև սույն թվականի մարտի 10-ը սուբվենցիայի հայտ ներկայացնել»,- ասել է Պապիկյան:
Ըստ տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ մեքենասարքավորումների ձեռքբերման հարցում անհրաժեշտ է համայնքի ղեկավար երաշխավորագիրը՝ դրանց առնվազն 10 տարի ժամկետով շահագործման, սպասարկման և պահպանման ծախսերը հոգալու համար:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է վիճակագրությամբ ու թե ինչքանո՞վ են բավարար գնահատվել իրականացված ծրագրերը: Ի՞նչ համամասնություն կա խոշորացված ու ոչ խոշորացված համայնքների համար ծրագրին մասնակցելու առումով։
«Կառավարության 7 որոշումներով շուրջ 150 սուբվենցիոն ծրագիր է ֆինանսավորվել: ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 1 մլրդ 620 մլն դրամ: Մենք տարվա կեսին հայտարարեցինք, որ կարող ենք տրամադրել շուրջ 10 մլրդ համաֆինանսավորում, բայց, քանի որ տարվա կեսն էր, համայնքներն ի վիճակ չէին այդ փուլում համաֆինանսավորել, և աշխատանքների ավարտը հնարավոր չէր իրականացնել: Դա եղավ պատճառ, որ գումարների մի զգալի հատված տրամադրվեց համայնքներին՝ առաջնահերթ խնդիրները լուծելու համար: Այս տարի մեր առջև խնդիր ենք դրել՝ համայնքների մասնակցությունն ապահովելու համար սկսել ավելի վաղ, և հենց դա է պատճառը մինչև մայիսի 15 ժամկետ սահմանելու համար, և սա թույլ կտա մինչև ձմեռ ավարտել: Մասնակցում են խոշոր և խոշորացված համայնքները, համայնքները, որոնք ֆոնդային բյուջեում կարողանում են գումար գեներացնել»,- ասել է տարածքային կառավարման և զարգացման նախարարը՝ հավելելով, որ եթե համայնքը կարողանում է գումարներ տնտեսել, կառավարության հետ համագործակցության արդյունքում կարևորագույն ծրագրեր են իրականացվում: Փաստն այն է, որ համայնքների ջանքերով շատ քիչ ծրագրեր են իրականացվել համայնքներում: Համաֆինանսավորմամբ փորձ է արվում լուծել խնդիրը: Սահմանամերձ բնակավայրերն արտոնություն ունեն:
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ ծրագիրը խրախուսելու է համայնքների մասնակցությունը: Տրամադրվող գումարը կրկնապատկվել է: Որպես հաջողված փորձ նշվել է Գորիս խոշորացված համայնքի օրինակը, որտեղ մի շարք ծրագրեր են իրականացվել համայնք-կառավարություն համագործակցության ու ֆինանսավորման արդյունքում:
«Նախագծի հաստատումից հետո մենք պատրաստվում ենք առաջիկա շաբաթվա ընթացքում հրավիրել համայնքապետերին, ավագանու անդամներին: Ծրագրի մասին նրանց իրազեկել ենք և խնդրել, որպեսզի ավելի ակտիվ լինեն, և խնդրում եմ հիմա համայնքի բնակիչներին ուշադրության, խոշորացույցի ներքո պահել համայնքի ղեկավարի գործունեությունը, համայնքում առկա ֆինանսական միջոցները: Օգնել, որպեսզի ծառայեցվի համայնքին, համայնքի խնդիրների լուծմանը»,- հավելել է տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...