13:42 31.01.2019
Այսօր, երբ կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսպիսի հարց է ուղղել.
«Թրաֆիքինգի ենթարկված անձը ո՞վ է հիմնավորում, ո՞նց է հիմնավորում ու ո՞ւմ է հիմնավորում, որ ինքը թրաֆիքինգի ենթարկված անձ է ու պետք է օգտվի էս արտոնությունից»,- հարցրել է Գրիգորյանը:
«Դա ոստիկանության կողմից տրված տեղեկանքի հիման վրա է, ինչքան գիտեմ, մենք նման դեպքեր պրակտիկորեն չենք ունենում, բայց սա մեր միջազգային ստանձնած պարտավորությունների լույսի ներքո է ներառված, որ եթե էդպիսի դեպքեր լինեն, ապա պետությունը ստանձնի այդ անձանց բուժօգնությունը»,- եղել է Թորոսյանի պատասխանը:
Գրիգորյանը նկատել է, որ շատ դեպքերում ընթացակարգը շատ ավելի կարևոր է, քան նպատակը: Նա հարցրել է, թե արդյոք մարդիկ տեղեկանքներ են բերելու, որ իրենք, օրինակ՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցել են:
«Այո՛»,- արձագանքել է առողջապահության նախարարը, որից հետո նախարարի ու փոխվարչապետի միջև այսպիսի հարց ու պատասխան է սկսել.
«Ումի՞ց»,- հարցրել է Մհեր Գրիգորյանը:
«Համապատասխան մարմիններից»,- արձագանքել է Արսեն Թորոսյանը:
«Ումի՞ց, ուզում եմ հասկանալ, որովհետև հակառակ դեպքում կոռուպցիոն ռիսկերը կմեծանան: Բոլորը կսարքեն ինչ-որ տեղեկանքներ, և կսկսվի անվճար բուժման ընթացակարգ»,- շարունակել է փոխվարչապետը:
«Նույն սկզբունքով 30 և ավելի բալ ունեցող քաղաքացիներն էլ են ներկայացնում սոցիալական ծառայության տեղեկանք, կամ Հայրենական պատերազմի մասնակիցներն իրենց համապատասխան տեղեկանքները: Բոլոր դեպքերում իրենց կարգավիճակը հաստատվում է որևէ փաստաթղթով: Ապագայում, կարծում եմ, որ կլինի էլեկտրոնային հարցում այդ բազաներին, հիմա բազաները կապված չեն, հիմա մենք ունենք կապ միայն անձնագրերի բազայի հետ, երբ ստուգում ենք անձնական տվյալները, իսկ համապատասխան կարգավիճակը հաստատվում է փաստաթղթով՝ ամեն կոնկրետ դեպքի համար»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Գրիգորյանն առաջարկել է ընթացքը կանոնակարգելու հանձնարարական տալ:
«Պարոն Գրիգորյանի մտահոգությունները, կարծում եմ, տեղին են, և հստակ ընթացակարգը մենք պետք է սահմանենք էս փուլում, քանի դեռ էլեկտրոնային տվյալների բազային բոլորը չեն տիրապետում»,- խոսակցությանը միջամտել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշել է, որ բոլոր ընթացակարգերը կան, բայց եթե հավելյալ տեղեկատվության կարիք կա, իրենք կարող են հավելյալ տեղեկատվություն տրամադրել: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն հավելել է, որ կատեգորիաները, որի մասին խոսվեց, ունեն իրավական կարգավիճակներ: Մասնավորապես, Չեռնոբիլի վթարի աշխատանքներին մասնակցած անձինք հայտնի են՝ նրանց թիվը սպառիչ է:
«Ինչ վերաբերում է թրաֆիքինգի զոհերին, ապա նախաքննության մարմնի իրավական ակտով այդ ողջամիտ կասկածը հաստատված է կամ այն հաստատված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Այդ խնդիրը լուծված է այլ ընթացակարգերի շրջանակներում»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ հորդորելով առողջապահության նախարարին մասնավորեցնել, թե ինչպես են այդ ծառայություններից օգտվելու կալանավորվածներն ու դատապարտվածները:
«Նման անձինք պետական պատվերի շրջանակում մինչ այդ էլ օգտվում էին անվճար ծառայություններից՝ որոշ բացառություններով, պարզապես բացառություններ իրենց համար չեն լինի: Այսինքն՝ փաթեթը հասանելի կլինի կալանավորված և ձերբակալված անձանց, այդ թվում՝ սրտի վիրահատությունները: Դրանք, մոտավորապես, տարեկան 100 դեպք են, և մեր բյուջետային միջոցները թույլ են տալիս նաև նրանց ներառել այս ծրագրի մեջ»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Ի վերջո, առաջարկն ընդունվել է միաձայն:
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...