11:36 31.01.2019
Կառավարությունն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել է օրակարգից հանել 15-րդ հարցը, որը վերաբերել է արտաբյուջեների վերացմանը:
«Նախատեսված է, որ պետք է ներկայացնի Ֆինանսների նախարարությունը, այն, ինչը օրակարգում է ներառված, Ֆինանսների նախարարության փաթեթը չէ: Էն հիմնավորումը, որ նախարարության կողմից ներկայացված փաթեթի հիմքում ընկած էր, էս տեսքով նախագծի քննարկման դեպքում պահպանված չի լինի: Երկրորդ՝ կա վարչապետի գրավոր հանձնարարական, որ նախկինում շրջանառված փաթեթից յուրաքանչյուր պետական մարմին պիտի առանձնացնի իր մասը և առանձին ներկայացնի, ինչն արվել է: Կոմիտեների նիստում քննարկվել է, բայց ոչ ամբողջական, ես առաջարկում եմ պահպանել այդ մոտեցումը և այսօր չքննարկել փաթեթը»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:
Փոխվարչապետը նկատել է, որ ԱԺ-ում քննարկումը լինելու է ամբողջական փաթեթով: Ինքը որևէ խոչընդոտ չի տեսնում, որ առաջին փուլով մասնակի ընդունվի: Ավինյանը դեմ չի արտահայտվել նաև իրականություն դարձնել ֆինանսների նախարարի առաջարկը՝ քննարկել որպես մեկ հարց և ներկայացնել ԱԺ:
«Մենք ներկայացնելու ենք որպես մեկ իրավական ակտ: Կառավարության կողմից պետք է հավանություն տրվի մեկ իրավական ակտի, մեկ փաթեթի: Այլ խնդիր է, որ կառավարության որոշման վերաբերյալ ոլորտային հիմնավորումներ ներկայացնեն ոլորտային նախարարները, բայց ԱԺ-ում պետք է ներկայացվի որպես մեկ փաթեթ: Պարոն Ջանջուղազյանի ասածը կարելի է համատեղել սրա հետ»,- ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Կառավարությունը միաձայն որոշել է օրակարգից հանել հարցը, իսկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է օրակարգից հանել 12-րդ հարցը, որ կապված է Բարձրագույն որակավորման կոմիտեի հետ: Հայտնի է՝ խորհուրդը կոմիտե է դարձել, օրենսդրական տարբեր ակտերում անվանափոխման անհրաժեշտություն է առաջացել.
«Անվանափոխման անհրաժեշտություն է առաջացել, հիմա էստեղ 3 նախագիծ ներկայացվել է, կա նաև 4-րդը: Առաջարկում եմ օրակարգից հանել, 4-րդն էլ միացնել սրան և փաթեթով քննարկել»,- ասել է Հարությունյանը:
Այս առաջարկը ևս ընդունվել է միաձայն, և օրակարգը հաստատվել է առանց 12-րդ և 15-րդ հարցերի:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...