Երևանի քաղաքապետը խոստացավ ավտոկայանատեղիների շահագործման հարցն ուշադրության կենտրոնում պահել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Երևանի քաղաքապետը խոստացավ ավտոկայանատեղիների շահագործման հարցն ուշադրության կենտրոնում պահել

16:07 29.01.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հունվարի 29-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց` իրենց վկայականները ե՞րբ են ստանալու, էլեկտրոնային քվեարկության գործիքները ե՞րբ են աշխատելու: Նա քաղաքապետին դիմեց առաջարկով` օրակարգից հանել այսօրվա հինգերորդ հարցը, այն է` կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագիծը:

Ավագանու անդամը նաև առաջարկեց այսուհետ հարցերն օրակարգ բերելու խմբավորում անել` հյուրանոցները, բուժհաստատությունները և այլն:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով Խաչատրյանին, նախ տեղեկացրեց, որ էլեկտրոնային քվեարկության գործիքների վերաբերյալ տեխնիկական ուսումնասիրություն է կատարվում, այն ընթացքի մեջ է, մոտ ժամանակներս այդ մասին կհայտարարվի, գնումների կներկայացվեն ամենաուշը վաղը: Քաղաքապետն ասաց, որ վկայականի մասին ոչ մի տեղեկություն չունի:

Մարությանին տեղեկացրին, որ վկայականները պատրաստ են, պարզապես քանի որ Երևանի ավագանու կազմում փոփոխություններ եղան, դրա համար փոքր-ինչ երկարաձգվեց, և վկայականները մոտ օրերս պատրաստ կլինեն:

Հարցն օրակարգից հանելու առաջարկին արձագանքելով` Մարությանն ասաց, որ այդ խնդրանքը չի բավարարվի, քանի որ իրականում այս բոլոր հարցերը քննարկված են, և այս պահին համապատասխանում են այն որոշմանը, որով ավագանին ընտրում է  ավտոկայանատեղիները:

«Ես առաջարկում եմ, որ այս որոշումը ավագանին վերանայի, փոփոխություն մտցնելու դեպքում կարող ենք վերանայել նաև մյուս ավտոկայանատեղիները, նաև որոշում կա այս անգամ շատ ավելի խիստ հետևել բոլոր ավտոկայանատեղիներին, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ընթացքում կխախտեն նախատեսված օրենքները, կարող են զրկվել այս տրամադրումից»,- ասաց նա:

Անի Խաչատրյանը հայտնեց, որ քաղաքում ավտոկայանատեղիի խնդիր կա, եթե 18 մետրում 3 մեքենա կարող է ուղղահայաց կայանել, ապա զուգահեռ կանգնելու դեպքում կարող է նույն տարածքում 6 մեքենա կայանել: Քաղաքապետը խոստացավ ուսումնասիրել այդ հարցը, եթե Ճանապարհային ոստիկանությունը գտնի, որ ոչ զուգահեռ կանգնելու դեպքում մեքենան չի խանգարի երթևեկությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

17:30 18.04.2025

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի բախումը: Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի […] ...

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

BACK_TO_TOP