19:29 28.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս այսօր մասնակցում էր պաշտպանության նախարարության կազմակերպած տոնական միջոցառմանը:
Լրագրողների հետ զրույցում նա նաև անդրադարձավ նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին:
«Գաղտնիք չէր մեր կողմից բողոք ներկայացնելը, դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս: Բնականաբար, իր ունեցած հիմքերով փաստերով ներկայացրել է բողոք, և այդտեղ որևէ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու կամ բողոք, կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն ներկայացնելու մասին խոսք չկա: Գործ ունենք անհիմն, անօրինական դատական ակտի հետ: Եվ եթե կհիշեք, հավաքված քաղաքացները իրենք էին ուզում անպայման գլխավոր դատախազից լսել: Ամենակարևոր ուղերձը, որ իմ կողմից պետք է հնչեր մեր համաքաղաքացիներին, այն է, որ հորդորեցի մեր քաղաքացիներին չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են դիտարկվել որպես ճնշում արդարադատության վրա»:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի մեղադրանքի լրացմանը, նա ասաց հետևյալը.
«Հարուցումից ընդամենը 3 օր հետո ունեցել ենք որոշակի մեղադրանք: Քննությունը արդեն 7-8 ամիս ընթանում է, պարզ է, չէ՞, որ հանրային հրապարակումներ են եղել, որ քննության են դառնում բազմապիսի նոր դրվագներ, և ակնհայտ է, այդ դրվագներից ապացույցներ ձեռք բերելու դեպքում մեղադրանքը լրացվելու է: Քրեական գործերով ճնշող մեծամասնության դեպքում սկզբնական և ավարտական փուլում մեղադրանքները միշտ տարբերվում են: Դեռևս քննությունը չի ավարտվել, և կան դրվագներ, որոնցով ապացույցներ բավարար չափով կան, կան դրվագներ, որոնք դեռ նախաքննության փուլում են և ապացույցների ծավալը պետք է ցույց տա՝ փոխելո՞ւ ենք, թե՞ չենք փոխելու»:
Լրագրողների այն հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ ՀՀ գլխավոր դատախազը կարող է փոխվել, նա պատասխանեց, թե «իր կարծիքով՝ լուրջ հարցերն արդեն ավարտվեցին» և ժպտալով հեռացավ:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...