Վրաստանի ԱԱԾ-ն նշել է երկրի հիմնական ահաբեկչական սպառնալիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
1:13:41
Ամսաթիվ
13 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+1.09 oC

Վրաստանի ԱԱԾ-ն նշել է երկրի հիմնական ահաբեկչական սպառնալիքները

23:59 28.01.2019

Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել 2019-2021 թվականների համար մշակված ազգային ահաբեկչության ռազմավարությանը: Փաստաթուղթը պատրաստվել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության գլխավորած հատուկ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Ռազմավարությունը ներառում է յոթ հիմնական ոլորտ՝ ահաբեկչության հետ կապված տեղեկության հավաքագրում, կանխարգելում, պաշտպանություն, պատրաստվածություն, հետապնդում, իրավական կարգավորում և միջազգային համագործակցության հետ կապված տեղեկատվության հավաքագրում:

«Ռազմավարության ընդհանուր նպատակը Վրաստանի պետական ​​տեսլականն է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև՝ սահմանել պետության, միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համատեղ գործողությունները՝ ահաբեկչական կազմակերպություններից, ծայրահեղական խմբավորումներից ծագող սպառնալիքների հաղթահարման համար»,- ասվում է փաստաթղթում:

Ռազմավարության համաձայն՝ Վրաստանում ահաբեկչական կազմակերպության կողմից առաջացած հիմնական սպառնալիքը կապված է ծայրահեղականներին միացած իր երկրի քաղաքացիների հետ, որոնք հեռացել են երկրից ու ԻՊ-ի շարքերում պայքարում են Սիրիայում կամ Իրաքում, սակայն համապատասխան հրամանի դեպքում կարող են ահաբեկչական գործողություններ իրականացնել նաև իրենց ծննդավայրւոմ, այդ թվում՝ երկրում ծպտյալ ահաբեկիչները:

Վրաստանի համար մարտահրավեր ու սպառնալիք են ներկայացնում նաև «Ալ-Քաիդան» և «Թալիբան»-ը: Առաջինն այն առումով , որ  ԻՊ կամ անդամ համերկրացիները կարող են միանալ «Ալ-Քաիդա»-ին և լուրջ սպառնալիք ներկայացնել: Ինչ վերաբերում է «Թալիբան» ահաբեկչական խմբավորմանը, ապա այն լուրջ մարտահրավեր է ներկայացնում Աֆղանստանում ծառայող վրացի խաղաղապահների համար: Ըստ Վրաստանի ԱԱԾ-ի՝ այդ երկրում ահաբեկիչների հարձակումից զոհվել են տասնյակ, վիրավորվել՝ հարյուրավոր վրացի խաղաղապահներ:

Տարածաշրջանի առումով, Վրաստանը ահաբեկչական հարձակումների մեծ վտանգի տակ գտնվող երկրների շարքում չէ, սակայն երկրի կայունությունը կախված է Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում  և հատկապես Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակից: Այդ մասին ասված է Վրաստանի կառավարության 2019-2021 թվականների համար մշակված ազգային ահաբեկչության ծրագրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

23:59 12.04.2025

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Ապլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

23:54 12.04.2025

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

Վերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

23:47 12.04.2025

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

23:43 12.04.2025

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

23:37 12.04.2025

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

23:26 12.04.2025

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...

BACK_TO_TOP