00:00 27.01.2019
Հունվարի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժին կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հանցագործությունը կատարվել էր varks.am-ի Հալաբյան 31\6 հասցեում գտնվող մասնաճյուղում։ Գլխարկով երիտասարդը, որն իբր վճարում կատարելու համար էր մտել կազմակերպություն, անցել էր սեղանի մյուս կողմն ու դրամարկղերից մոտ 1.500.000 դրամ հափշտակվել։
Հունվարի 14-ին դարձյալ վճարում կատարելու պատրվակով նույն վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած երտասարդը, ցատկել էր սեղանից այն կողմ ու փող հափշտակել։ Այս դեպքում 1.800.000 դրամ։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները պարզեցին, որ երկու կողոպուտներն էլ կատարել է նույն անձը, չնայած կերպարանափոխությանը, ինչը բացահայտման ընթացքը շեղելու նպատակ է հետապնդել։
Շուտով ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում հիմնավոր տվյալներ ստացվեցին կողոպուտները կատարած անձի ինքնության վերաբերյալ, հունվարի 17-ին, Երևանի բնակիչ, 29-ամյա Ադամ Բաղդասարյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Հետախուզվողին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում՝ հունվարի 21-ին, հափշտակություն կատարվեց նույն վարկային կազմակերպության մեկ այլ մասնաճյուղում։
Այս դեպքում թիրախը Զաքարիա Քանաքեռցու փողոցում գտնվող մասնաճյուղն էր։ Դարձյալ կերպարանափոխված երիտասարդի արարքն այս դեպքում որակվեց ոչ թե կողոպուտ, այլ ավազակություն։ Նա վարկային կազմակերպության աշխատակիցների հասցեին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ էր հնչեցրել՝ հափշտակելով 1.188.000 դրամ։ Դեպքից ընդամենը հինգ ժամ հետո նրա հայտնաբերման միջոցառումներին միացած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն օպերատիվ աշխատանքով պարզեցին, որ Ադամ Բաղդասարյանը մայրաքաղաքի Աբովյան փողոցում է։ Ժամը 23-ն անց 10-ի սահմաններում Բաղդասարյանը հայտնաբերվեց հենց Աբովյան փողոցում ու բերման ենթարկվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոցն էլ՝ կալանք։ Ադամ Բաղդասարյանի հայտնաբերման օրը՝ հունվարի 21-ին, դարձյալ ավազակային հարձակում կատարվեց varks.am-ի Կոմիտասի պողոտայում գտնվող մասնաճյուղում։ Այս դեպքը նախորդներից տարբերվում էր․ երիտասարդը բժշկական դիմակով էր, ձեռքին էլ դանակ կար։ Նա դանակի սպառնալիքով հափշտակել էր 1.000.000 դրամ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները, ձեռնարկելով համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ժամերի ընթացքում պարզեցին ավազակություն կատարած անձի ինքնությունը։ Դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մայրաքաղաքում հայտնաբերեցին ու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Սամուել Ֆարմանյանին։ Երևանի բնակիչ, 25-ամյա Ֆարմանյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոցը՝ կալանք։ Կատարվում է նախաքննություն։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...